Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովից: Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ…
Կարդալ ավելինՈրևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ․ Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից
ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կալանավայրից պարզաբանումներ է ներկայացրել իր անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Տեսակցությունների ընթացքում փաստաբանիցս տեղեկացա, որ իմ անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել են տեսանյութեր։ Քանի որ ավելի վաղ հնարավորություն չեմ ունեցել տեղեկացված լինելու այդ մասին, այս պահին արդեն, ունենալով ենթադրյալ դեպքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր, կրկին հայտնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի…
Կարդալ ավելինԻնչպե՞ս են ծերանում աղիները
Մենք կարողություններ ենք ծախսում կնճիռների եւ ճերմակ մազերի դեմ պայքարելու համար: Մեր աղիները նույնպես ծերանում են, բայց մենք չենք մտածում այդ մասին, քանի դեռ ախտանիները չեն սկսում դրսեւորվել ամենածանր ձեւով, Daily Mail-ի համար հոդվածում գրել է բժիշկ Մեգան Ռոսին: Մասնագետի խոսքով, իր մատնանշած ախտանիշների դասական օրինակ է դիվերտիկուլյար հիվանդությունը։ Դիվերտիկուլյար հիվանդությունը սկսվում է աղիներում թույլ տեղից՝ սովորաբար հաստ աղիքի ստորին մասից, որը կոչվում է սիգմայաձեւ աղիք: Այն մղվում է դեպի դուրս՝ ձեւավորելով սիսեռի չափ նեղ…
Կարդալ ավելինՌուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «2021թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ.Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի խորհրդատվական…
Կարդալ ավելինՀայաստանը կտրուկ ավելացրել է ցորենի ներմուծումը
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց, պատժամիջոցային պատերազմի մեկնարկից եւ լոգիստիկ շղթաների խափանումից գրեթե անմիջապես հետո համաշխարհային շուկաներում հացահատիկի գները բարձրացան, իսկ մինչեւ ամառ նույն կերպ կտրուկ նվազեցին (ցորենի համար դրանք գարնանից ընկել էին մոտ 40 տոկոսով, եգիպտացորենի համար՝ 25 տոկոսով): Այս պայմաններում Հայաստանն ավելացրել է հացահատիկի ներմուծումը։ Մասնավորապես, 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 187 392 տոննա հացահատիկ (սա ներառում է եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար 38 998 տոննա եւ 18 176 տոննա)՝ 47…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2124 նոր դեպք. Մահացել է 7 մարդ
Հայաստանում օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2124 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 434398-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6131 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3184464 է: Փաստացի այս պահին բուժվում է 2745 պացիենտ, ավելացել է 328-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 421316 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 1788 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…
Կարդալ ավելինՍահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները:…
Կարդալ ավելինՇուրջ 11 մլն դրամ է հատկացվել տեսողական խնդիր ունեցողներին ծառայություններ մատուցելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարությունից հայտնում են, որ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանն, ինչպես նաև սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցմանը։ Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող…
Կարդալ ավելինՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից ու մանրամասնում՝ որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները։ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական…
Կարդալ ավելին«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։ Հիշեցնենք, որ առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։ Ոստիկաններն ու ԱԻՆ–ը, սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում, շենքի տարածք մուտքն արգելված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար…
Կարդալ ավելին