Կոտայքի մարզպետն այսօր սոցիալական հարթակներում գրառում է կատարել, որն ուղղված է մեր նորակոչիկներին ու սիրելի որդուն, որտեղ մասնավորապես ասում է ,- «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօրվանից մեկնարկում է 2024 թվականի ամառային զորակոչը, իսկ դա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնել ծառայության և միանալ հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին:
Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է պետական սահմանից ու հայ զինվորից: Հայրենիքը մեկն է ու յուրաքանչյուրիս պարտքն է այն պահել, պաշտպանել, փայփայել ու սիրել:
Լիահույս եմ, որ դուք հենց այս բարձր գիտակցումով եք մեկնում ծառայության և վստահ եմ, որ ձեր ավագ ընկերների գործը շարունակելու եք պատվախնդրորեն և հպարտությամբ:
Տղե՛րք,
այսօր հուզմունքս ու հպարտությունս կրկնապատկված են, քանի որ ձեզ հետ միասին ծառայության է մեկնում նաև տղաս:
Որպես մարզի ղեկավար ու նաև որպես որդուն բանակ ճանապարհող ծնող, ձեր ավագ ընկեր, անկեղծորեն մաղթում եմ, որ ծառայությանը վերաբերվեք որպես սուրբ գործի, եղեք զգոն, շրջահայաց և որ ամենակարևորն է՝ ընկերասեր, եղբայրասեր:
Այս հատկանիշներն են օգնելու ձեզ հաղթահարելու փորձությունները, դժվարությունները և պատվով անցնելու կյանքի կարևոր շրջափուլի ճանապարհը:
Սիրե՛ք ու գնահատե՛ք ձեր հրամանատարներին, լսե՛ք նրանց խորհուրդները, ծառայակից ընկերներին ընդունե՛ք որպես եղբայրներ՝ միմյանց թիկունք դառնալով ծառայեք և ողջ ու առողջ վերադարձեք ձեր օջախներ:
Մաղթում եմ, որպեսզի ձեր ծառայությունը անցնի խաղաղ պայմաններում:
Շնորհավորում եմ նաև բոլոր նորակոչիկների ծնողներին, հարազատներին, ընկերներին և մաղթում հպարտության զգացումին միախառնված համբերություն:
Անփորձանք ծառայություն մեր տղաներին և խաղաղություն մեր երկրին»:
Հ.Գ. Հարգելի մարզպետ /progressarmenia.com/Զրույց/ թերթի խմբագրակազմը օգտվելով առիթից սրտանց շնորհավորում է մեր նորակոչիկներին, Հայոց բանակին մաղթելով խաղաղ երկինք ու անսասան կամք, որը կհաղթահարի բոլոր փորձությունները:Եվ Ձեզ որպես նորակոչիկի հայր՝ համբերություն՝ թող Աստծո Ամենակարող Աջը պահապան լինի Ձեր որդուն և բոլոր մեր նորակոչիկներին…
Լրատվություն