Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու, այդ իսկ պատճառով քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր: Կից՝ հղումը. https://www.yerevan.am/uploads/media/default/0002/63/1fe64f3c8e3d6b1ca912f80746549ad5 053b4c37.pdf
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ: Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 847, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 36, վարելու ընթացքում ծխելու՝ 668, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 2210 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՍԱՏՄ – ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՈՐԵՎԷ ԲԵՌ ՉԻ՛ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս: Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում: Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից: Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե…
Կարդալ ավելինFox News․ ԱՄՆ վարչակազմում կարծում են, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցն առանց մաքսավճարների գանձման
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, թե Իրանի հետ ձևավորվում է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պետք է կրկին բացի Հորմուզի նեղուցը՝ առանց տարանցիկ վճարների գանձման, իսկ Միացյալ Նահանգները կվերացնեն իրանական նավահանգիստների շրջափակումը։ «Մենք կարծում ենք, որ ունենք գործարք։ Սա հիանալի գործարք է և շատ ուժեղ գործարք», — Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան։ Ըստ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի, Իրանը պետք է կրկին բացի ռազմավարական ջրային ուղին «առանց մաքսավճարների»,…
Կարդալ ավելինԿատարի պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացրել Թեհրանում՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի պարամետրերի քննարկման ֆոնին
Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու շարունակվող դիվանագիտական գործընթացի շրջանակում վերջին զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Tasnim-ը։ Իրանական գործակալության աղբյուրների տվյալներով, այցը նվիրված էր բանակցային նախաձեռնությունների ընթացիկ վիճակի և ապագա պայմանավորվածությունների հնարավոր պարամետրերի քննարկմանը։ Ավելի վաղ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչն արդեն այցելել էր Թեհրան՝ փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ խորհրդակցությունների համար, որը, կողմերի պնդմամբ, դիտարկվում է որպես մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի կարգավորման հնարավոր հիմք։ Իրանական կողմը դիվանագիտական շփումները կապում է ավելի լայն…
Կարդալ ավելինՈւժեղ պտտահողմ Մարտունիում եւ Վարդենիսում, կարկուտ` Ապարանում եւ Սեւանում
Հանրապետությունում տեղումներ են սկսվել։ Սոցցանցերում քաղաքացիները գրում են, որ քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Ապարանում եւ Սեւանում։
Կարդալ ավելինՄեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ իրավապահ համակարգի աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրության օրով։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ընտրողի ընտրական իրավունքը խոչընդոտողներին կամ որևէ ազդեցություն ունեցողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է, և առկա հիմքերի դեպքում կլինեն նոր ձերբակալություններ։
Կարդալ ավելին«Արժի՛» մարկետի կողմից՝ հունիսմեկյան հաճելի անակնկալը երկար կհիշեն երեխաները.(Տեսանյութ)
«Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տարածքում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսմեկյան հաճելի տոնական ուրախ միջոցառում տեղի ունեցավ, որն իր շուրջ էր հավաքել մեծերին ու փոքրերին:Ուրախ տոնին մասնակցելու էին եկել հարակից բազմաբնակարան շենքների բակերից երեխաները, ծնողները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ուրախ մանկական փափուկ տիկնիկները , մանկապատանեկան խմբեր ՝ իսկ կազմակերպիչի ՝ «Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տնօրինությունը՝ Տիգրան Ղարիբյանի նախաձեռնությամբ անձամբ մասնակցում էին և միջոցառման ընթացքում պաղպաղակներ էին բաժանում երեխաներին: Ղարիբյան ընտանիքը նախկինում ևս իրականացրել է սոցիալական…
Կարդալ ավելինՓոխհատուցում արտահանման խնդիրների հետ կապված
Ինչպես տեղեկացնում է Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը ՝ ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։ Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝ Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 200 դրամ Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 250 դրամ Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար – 350 դրամ Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար –…
Կարդալ ավելին









