ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը ՔՊ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և ՔՊ հակադիր բևեռներ են) մշկել են նոր սխեմա: Իմ ունեցած հավաստի լուրերի…
Կարդալ ավելինԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից։ «Մոտ երեք շաբատ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե ոչ»,– գրել է լրատվամիջոցը։
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունն ու ողջունել 2026 թվականին համայնքի գագաթնաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը: «2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների և տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։
Կարդալ ավելինՀունիսի 1-ին Կենդանաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի Երևանի կենդանաբանական այգում: Ծրագիր • Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն, • երաժշտական անկյուն, • զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար • Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար, • պղպջակների շոու,…
Կարդալ ավելինՊարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին, իսկ մնացած ընթացիկ հարցերը լուծելի են․ Արփինե Սարգսյան
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք…
Կարդալ ավելինԳործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային և մեր քաղաքացիները ՀՀ-ում կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար(տեսանյութ)
Նախամարդը հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
Լուսանկարում՝ Ազոխի քարանձավի մուտքը Ղարաբաղում մի շարք ուղղություններով հնագիտական հետազոտություններ են իրականացվելու, այդ թվում՝ «Խոջալուի բրոնզե դար», «Ազոխ-Թաղլարի պալեոլիթյան հուշարձաններ», «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրություն» և այլն։ Այդ մասին է նշել Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը։ Ըստ նրա՝ շուտով «ազատագրված տարածքներում» սկսելու են աշխատել միջազգային հնագիտական արշավախմբեր։ Հնագիտական աշխատանքների այս ուղղությունների ընդգծումն Ադրբեջանի՝ պատմության վերաշարադրման ու նոր անցյալ ստեղծելու քաղաքականության արտացոլումն է, որի արմատները ձգվում են դեռևս խորհրդային շրջան՝ 1930-ական թվականներ։ Հասկանալի է, որ…
Կարդալ ավելին2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Ամիօ բանկը Հայաստան է բերել դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված նորարակական վճարման եղանակ FacePass-AMIO-ն։ FacePass-Amio նախագիծը նոր է, սակայն այն արդեն 2 մրցանակ է ստացել Mastercard ընկերության կողմից, որոնք հավաստում են արդյունավետ համագործակցության և Ամիօ բանկի՝ նորարարություններին ինտեգրվելու պատրաստակամության մասին։ Ամիօ բանկը 2024-ը ամփոփել է Acceptance Innovation մրցանակով, իսկ 2025-ը մեկնարկել կրկին FacePass-Amio նախագծի համար ստացած Excellence in Biometric Payment Solution մրցանակով։ FacePass-AMIO դեմքի վճարման եղանակից օգտվելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման…
Կարդալ ավելին18.6 մլրդ ՀՀ դր ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը
Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։ 2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։ 2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։ Հաշվետու տարում կատարվել է՝ 31 միավոր անշարժ գույքի օտարում 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում…
Կարդալ ավելին