ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2026 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:
Կարդալ ավելինԲռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է Մարդու իրավունքների պաշտպան
ՄԻՊ ՀՀ գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք…
Կարդալ ավելինԼուսանկարում պատկերված անձը որոնվում է
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արտաշատի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչք
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ շշալցնում և վաճառում է կեղծ խմիչք։ Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է‚ 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչքն ու կեղծ դրոշմանիշները։ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրն էլ կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց տարբեր տեսակների 227 շիշ օղի, տակառներով կեղծ…
Կարդալ ավելինՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի…
Կարդալ ավելինՀայկական ատոմակայանը կվերանորոգվի
Ապրիլին Հայկական Ատոմակայանը հինգ ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա հավաստիացրել է, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։ Նախարարը պարզաբանել է, որ արևային կայանների հզորությունն ընդհանուր մասնաբաժնում կազմում է 1100 ՄՎտ, այսինքն՝ ընդհանուրի 15%-ից մի փոքր պակաս։ Նախարարը նաև հավելել է, որ էներգետիկայի ոլորտում Իրանի հետ հաստատված է հիանալի համագործակցություն։ «2025 թվականին մենք կայուն կերպով մատակարարել…
Կարդալ ավելինՔաղցկեղի բուժումը մինչև ժամը 15:00-ն երկարացնում է հիվանդների կյանքը․ NatMed
Քաղցկեղի իմունոթերապիայի անցկացումն օրվա առաջին կեսին գրեթե կրկնակի մեծացնում է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը։ Այս եզրակացությանն են եկել Փարիզ-Սակլե համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine (NatMed) ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 210 պացիենտ, ովքեր ստացել են իմունոթերապիայի և քիմիոթերապիայի համակցված բուժում։ Մասնակիցներին ներարկել են արգելակիչներ՝ պեմբրոլիզումաբ կամ սինտիլիմաբ։ Դրանք դեղամիջոցներ են, որոնք «հանում են արգելակները» իմունային համակարգից և թույլ են տալիս T-բջիջներին հարձակվել ուռուցքի վրա։ Պացիենտների կեսը իմունոթերապիան ստացել է…
Կարդալ ավելինԹուրքիայում՝ հունվարին գնաճը չորրորդ ամիսն անընդմեջ դանդաղել է
Թուրքիայում հունվարին սպառողական գների աճը դանդաղել է չորրորդ ամիսն անընդմեջ՝ թարմացնելով 2021 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշը, սակայն սննդամթերքի և մի շարք այլ ապրանքների գների սեզոնային թռիչքի պատճառով գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Հունվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 30,65%՝ դեկտեմբերի 30,89%-ի համեմատ. հայտնել է «Turkstat»-ը։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալել են, որ այն կնվազի մինչև 30%: Կոմունալ ծառայությունների գների աճը հունվարին դանդաղել է՝ հասնելով 45,36%-ի՝ նախորդ ամսվա 49,45%-ի փոխարեն: Կահույքի և տնային պարագաների…
Կարդալ ավելինԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ…
Կարդալ ավելինԻջևանի զբոսայգու տարածքում ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հերթական հայցերը բավարարվել են
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ…
Կարդալ ավելին








