Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15% և 25.5%, 18%, 1%, 0.9% այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։
Դրանք են՝
✓ «Մոտկոր» անվանումով, ✓ «Ամասիա» ապրանքային նշանով՝ «Չանախ» անվանումով, ✓ «Tasty Cheese» ապրանքային նշանով, ✓ «ԱԹ-ԱՌԱՏ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով,
✓ «EJMIATSIN Kat» ապրանքային նշանով, «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և ✓ «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։
Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով՝
https://ef.competition.am/api/decision/274FB6EF-3F6E-4904-AB83-729A8BD609F2/download,
https://ef.competition.am/api/decision/0BA2031A-65C7-4655-AEBB-28D833D54E5B/download,
https://ef.competition.am/api/decision/10B7F09C-286E-47EC-A751-92A792AF530D/download,
https://ef.competition.am/api/decision/F0E053A5-5A22-4EF4-8413-5C1D0094D915/download,
https://ef.competition.am/api/decision/F59A1921-F105-4984-8F21-E0EEE642083F/download
