Ազգային-ժողովրդավարական բևեռը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ այսօր` հունվարի 15-ին, իրականացվեց «Շրջափակում հանուն ապաշրջափակման» բողոքի ակցիան։ Ռուսական ռազմաբազայի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել: Ակցիայի մասնակիցները ռազմաբազայի մոտ ելույթ ունենալուց հետո երթ են անցկացնում Գյումրիում: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը բացելու համար:
Կարդալ ավելինՀնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր Մարկարովի մեկնաբանությունը
Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով: Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:…
Կարդալ ավելինԿիկաբիձեի պրոդյուսերը բացահայտել է նրա մահվան մանրամասները
Վրացի եւ խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում 85 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասանը։ «Բոլորին է հայտնի, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել, եւ դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն:Պրոդյուսերը հավելել է նաեւ, որ նման արտիստի մահը մեծ կորուստ է բոլորի համար։
Կարդալ ավելինՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում։
Կարդալ ավելինԱրցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. չկան երեխաների համար հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի պաշտոնական տեղեկագրում: Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես մինչև 6-7 տարեկան երեխաների համար հեղուկ հակաբիոտիկները և ջերմիջեցնող դեղերը։ Բացակայում են նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, ինսուլինի ներարկիչները։ Ինչ է դա նշանակում: Ադրբեջանի կողմից…
Կարդալ ավելինԱռաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը
Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման…
Կարդալ ավելինՄենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, եւ այցը կարելի է պատմական համարել: «Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր…
Կարդալ ավելինԱռաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը
Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր …
Կարդալ ավելինԾայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին»
Հրեա ծայրահեղականները երեկ՝ հունվարի 11-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։ «Առաջին անգամն է, որ նման գրություններ են թողնում հայկական վանքի պատերի վրա։ Մենք Ոստիկանությունում բողոք ենք ներկայացրել։ Ոստիկանն առավոտյան եկավ, Պատրիարք Հայրը իր վրդովմունքն ու դատապարտող խոսքն ասաց։ Սպասում ենք, որ Ոստիկանությունը ձերբակալի այս արարքը կատարողներին եւ համապատասխան գործընթաց սկսի»,- նշեց Տեր…
Կարդալ ավելինԱրդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը
Արցախի կյանքի ճանապարհն արդեն մեկ ամիս է՝ փակ է. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել է Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ եւ որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ: Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության իշխանությունները ներմուծել են պարենի կտրոնային համակարգ։ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման միակ…
Կարդալ ավելին