Սեպտեմբերը մոտ է, իսկ դա նշանակում է, որ դպրոցական գնումների ժամանակն է։ Նոր պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ ու կոշիկներ․ պատրաստվելը դառնում է ավելի հաճելի, երբ գնումների դիմաց ստանում եք նաև քեշբեք։ Պատվիրում եք օնլայն՝ Հայաստանից կամ արտերկրից, թե գնումներ եք կատարում արտերկրում՝ Ամիօն կօգնի երկու դեպքում էլ։ Հուլիսի 1-ից Ամիօն մեկնարկել է ակցիա, որի շրջանակում բանկի նոր քարտապանները կստանան 5% քեշբեք՝ իրենց քարտերով կատարած գնումների համար։ Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր՝ • Ամիօ բանկի…
Կարդալ ավելինԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ…
Կարդալ ավելինԼոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ: Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում….
Կարդալ ավելինՈւսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից
Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել համալսարանի միջազգային կապերի պատասխանատու պրոֆեսոր Ռաջան Շարմայի հետ՝ ed.oia@cumail.in էլեկտրոնային…
Կարդալ ավելինՀակահայկական հրապարակումներ ռուսական գիտական «Современная научная мысль» ամսագրում. «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք–դիմում է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությանը, ՌԴ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովին (ԲԱՀ) և «Современная научная мысль» ամսագրի տնօրինությանը՝ ամսագրում ակադեմիական և գիտական էթիկայի չափանիշների խախտումների վերաբերյալ։ ԲՈՂՈՔ Ռուսաստանյան «Современная научная мысль» (2022–2024 թթ.) ամսագրում տպագրված հակահայկական, պատմական կեղծարարության և ադրբեջանական քարոզչության ակնհայտ դրվագներ պարունակող աշխատանքների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են գիտաքննադատական դիտարկումներ՝ «Ժամանակակից գիտական միտք» («Современная научная мысль») ամսագրում տպագրված հետևյալ հոդվածների վերաբերյալ․ Халилов Э.Ш. Кавказская политика России: историософские размышления (2022, № 3). Ахмедова Н.А. Вопросы истории Азербайджана в российской…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 345, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 572 և 1462 այլ իրավախախտում։ 143 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելին«Լոռի» ՋՕԸ շարունակում է ծառայել իր որդեգրած սկզբունքներին(ֆոտոշարք)
Նախորդ տարի Լոռիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի ենթակառուցվածքների համար , որոնց մի մասը Կառավարության աջակցությամբ վերականգնվեց, իսկ մի մասն էլ, անհնարինությունից ելնելով, նորը կառուցման համար միջոցներ ձեռք բերվեցին:Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված, այլև այն պատասխանատվության , ինչը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի իրական մարտահրավերների թիրախում էր «Լոռի ՋՕԸ» ը: Հիշեցնենք , որ ջրային հեղեղումների հետևանքով, «Լոռի ՋՕԸ» -ն զգալի վնասներ էր…
Կարդալ ավելինԽաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն. Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։ Այս քայլը…
Կարդալ ավելին«Թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում. ՀՅԴ Բյուրո
2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ «ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային…
Կարդալ ավելինԻրավաբան Ամստերդամի մուտքը Հայաստան արգելելու պատճառը Սամվել Կարապետյանի գործն է
Այսօր մամուլը գրեց, որ օգոստոսի 11-ին արդեն Հայաստան պետք է ժամանի մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Գրվեց, որ իշխանությունները որոշում են կայացրել երկիր չթողնել նրան։ Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս իրավաբանին Հայաստան չթողնելու վերաբերյալ, ըստ որոնց՝ իշխնության այդ կապրիզի պատճառը Սամվել Կարապետյանի գործն է։ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է գալիս Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման գործով։ Իշխանությունը, մեր տեղեկություններով, այս քայլով փորձում է առանց այն էլ անհիմն մեղադրանքով հարուցված գործի պատճառով նոր գլխացավանքի մեջ…
Կարդալ ավելին









