ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 390.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.11 դրամ (աճել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.3 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 391.5-394 դրամով:
Կարդալ ավելինՆեթանյահուն Մակրոնի հետ զրույցում դեմ է արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը։ Հաղորդվում է, որ Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ պաղեստինյան պետությունը «ահաբեկչության համար հսկայական պարգև» կլինի՝ նշելով, որ ոչ մի պաղեստինյան պաշտոնյա, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարությունից, չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված ջարդը։ «Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ իսրայելական քաղաքներից մի քանի րոպե հեռավորության վրա հիմնված պաղեստինյան պետությունը…
Կարդալ ավելինՊատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք պնդում են, որ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։ Ես 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց…
Կարդալ ավելինՄիացյալ Նահանգներն Իրանին առաջարկել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները փոխանցել Ռուսաստանին. The Guardian
Ակնկալվում է, որ Իրանը կդիմադրի ՝ բարձր հարստացված ուրանի իր պաշարները երրորդ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանին փոխանցելու՝ Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը սահմանափակելու և միջուկային զենք ստեղծելու համար դրա օգտագործումը կանխելու Վաշինգտոնի ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների առաջարկին, գրում է The Guardian-ը: Խնդիրը, որը դիտվում է որպես ապագա համաձայնագրի հիմնական խոչընդոտներից մեկը, բարձրացվել է Օմանի Մուսկատ քաղաքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նախնական բանակցությունների ժամանակ: Իրանը պնդում է, որ վերջին չորս տարիների ընթացքում…
Կարդալ ավելինԱրցախի ԱԺ նիստ է տեղի ունեցել, սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունվել
Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան…
Կարդալ ավելինՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին(Տեսանյութ)
«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ: «Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։ Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը…
Կարդալ ավելինՇնորհավոր Արվեստի համաշխարհային օրը
Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։ Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս…
Կարդալ ավելինԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ
Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։ Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես,…
Կարդալ ավելին