Արցախի Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել համակարգող Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները և կարևորել…
Կարդալ ավելինԶախարովան մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշման հարցը
Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, քանի որ դա հայտնի է։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը։ «Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի…
Կարդալ ավելինԸնդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 26-ի որոշմամբ դադարեցվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի լիազորությունները իր դիմումի համաձայն: Նրա լիազորությունները դադարեցված են համարվում օգոստոսի 26-ից:
Կարդալ ավելինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու օգտին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի միաձայն քվեարկել է Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին, հայտնում է Reuters-ը։ 1978 թվականին ձևավորված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL) պարեկություն են իրականացնում Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին: Գործողության մանդատը թարմացվում է ամեն տարի, և դրա գործող թույլտվության ժամկետը լրացել է շաբաթ օրը: Քվեարկությունն անցկացվել է իսրայելա-լիբանանյան սահմանին «Հըզբոլլահ»-ի և իսրայելական զինվորականների միջև ինտենսիվ մարտերից մի քանի օր անց:
Կարդալ ավելինԻՋԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա են եղել…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (ք․ Երևան, Տիտոգրադյան փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, միջատների դեմ պայքարը, – կառույցը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և (կամ) ախտահանում, –…
Կարդալ ավելինՋեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Այցի շրջանակում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում։ Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ քննարկելու է խաղաղության գործընթացը Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Նախարարները նաեւ քննարկելու են երկկողմ հաչաբերությունները եւ տարածաշրջանային հարցերը, ինչպես նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։
Կարդալ ավելինՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Շատ կարեւոր է հասկանալ, որ մենք մեր դոկտրինն ունենք, այդ թվում միջուկային զենքի օգտագործման մեր դոկտրինը, որն, ի դեպ, այժմ ճշտվում է եւ որի մասին ամերիկացի գործիչները շատ լավ գիտեն»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո:
Կարդալ ավելինՄեկ օրում գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ…
Կարդալ ավելինՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։ Մասնավորապես՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ…
Կարդալ ավելին