ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները: «Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու…
Կարդալ ավելինԵրբ կմեկնարկի ուսումնական տարին
Նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշում է ստորագրել: «2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար»,- ասված է նախարարի հրամանում:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն ազատվել է արգելանքից, բայց նրան մեղադրանք է ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել: Այսօր «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվել է, ազատվել է արգելանքից: ՔԿ-ից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել: Հիշեցնենք,…
Կարդալ ավելինԶախարովա. Ռուսաստանը նոտա է ուղարկել Պավել Դուրովին հասանելիության պահանջով
Ռուսաստանը նոտա է ուղարկել գործարար Պավել Դուրովի նկատմամբ հասանելիություն ապահովելու պահանջով, սակայն Փարիզըշ նրա ֆրանսիական քաղաքացիությունն է հիմնական համարում ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հասանելիության պահանջով նոտա է ուղարկվել։ Բայց նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, որը Ֆրանսիան ընկալում է առաջնային»,- ասել է նա: Դուրովը դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայում։
Կարդալ ավելին«Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը
Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան լուսավոր ապագա … Մեկնարկեց «Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։ Առաջինը փուլը դերառում է թվով 64 անգլերեն դաս։ Բացման արարողությանը ներկա են ավելի քան 33 մանկապարտեզների տնօրեններ, մի քանի տասնյակ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԿԻՊ կրթության և վերապատրաստման կենտրոնը Հայաստանում զբաղվում է կրթական նոր ավելի արդյունավետ ծրագրերի մշակմամբ: Կենտրոնի նպատակն է լուծել կրթական ոլորտի արմատական խնդիրները։ Կրթության և վերապատրաստման…
Կարդալ ավելինՊետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր…
Կարդալ ավելինՍեւանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին դուրս է բերվել ափ․ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
Կարդալ ավելին