ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը: Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության…
Կարդալ ավելինՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Գալստյանին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արմավիրի մարզ, Մերձավան խճ․ ): Մասնավորապես՝ արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, – աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված…
Կարդալ ավելինՆախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց: Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը…
Կարդալ ավելինԱմբողջահատիկները, ընկույզները եւ բանջարեղենները 15 տոկոսով նվազեցնում են սրտի հիվանդությունների վտանգը. ASN
Հարվարդի հանրային առողջության դպրոցի ամերիկացի գիտնականները բացահայտել են սնուցման հիմնական սկզբունքը՝ սիրտն առողջ պահպանելու համար։ Մի քանի տասնամյակների ընթացքում մոտ 200 հազար մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ սիրտը պաշտպանելու բանալին ոչ թե ածխաջրերի կամ ցածր յուղայնությամբ դիետայի ընտրությունն է, այլ սննդամթերքների որակը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյի Սննդի ամերիկյան միության (ASN) համաժողովում։ Թիմը համեմատել է տարբեր սննդակարգերի ազդեցությունը սրտի կորոնար հիվանդության ռիսկի վրա: Պարզվել է, որ դիետաների առողջ տարբերակները (շեշտը դնելով ամբողջահատիկների, բանջարեղենների, ընկույզների վրա) ռիսկը նվազեցրել են 15 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, զտված ածխաջրեր եւ ավելորդ ճարպեր պարունակող անառողջ տարբերակները մեծացրել ենն հիվանդության վտանգը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել ամբողջական մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, հատիկաընդեղենի տեսակարար կշիռը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել վերամշակված մսի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը: Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել գենետիկայի եւ ապրելակերպի ազդեցությունը դիետաների արդյունավետության վրա, ինչպես նաեւ դրանց կապը դիաբետի եւ քաղցկեղի հետ։ Այդ տվյալները կօգնեն ստեղծել անհատականացված սնվելու վերաբերյալ առաջարկներ:
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիսի 30-ին ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 74 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա գրանցված նիշից։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հայտնում են, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 370 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող առանջին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից առայժմ ջրբացթողումներ չեն…
Կարդալ ավելինՎասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Այսօր անցկացված ընտրության արդյունքներով Հանրային հեռարձակողի խորհրդի N 41-Ա որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ ընտրվեց Վասակ Դարբինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԽ մամուլի ծառայութունը։
Կարդալ ավելինՀնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են ակտիվ փուլ մտնել 2025 թվականին։ Ըստ ТАСС-ի՝ հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։ «Ակնկալում ենք, որ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։ Աշխատանքներ են տարվում նաև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա», -նշել է առևտրային ներկայացուցիչը։ Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Ռոման Բաբուշկինը հայտարարել է, որ այսօր Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը անհրաժեշտություն է դարձել։ «Դրա…
Կարդալ ավելինՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար. Թաթոյան
ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ «Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ…
Կարդալ ավելինԿայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխությունը
Գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ մշակույթի, հեռուստատեսության, տնտեսության, առողջապահության ու գիտության կին ներկայացուցիչների գործունեության և ավանդի գնահատանքն է և որի շքեղությունն ու փայլը ոսկե կոդով հայուհիներն են: Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց հայ կնոջ խորհրդանիշ, հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար, 90-ամյա հայուհու՝ Նարա Շլեպչյանի մեծարումով: Կյանքի յոթ տասնյակ տարիները հայկական հեռուստատեսությանը նվիրած հայուհին արժանացավ…
Կարդալ ավելին