Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց մի շարք ոլորտներին վերաբերվող օրենսդրական փոփոխություններ և լրացումների առաջարկություններ:Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին դեկտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը պատգամավոր…
Կարդալ ավելինԺամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Հետադարձ կապ` 102, 911։ Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, իսկ օրվա ընթացքում հնարավոր է բացվի Արցախը…
Կարդալ ավելինԳազի մատակարարումը Արցախում վերականգնվել է. օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ լավ նսրություն ունի: «Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որեւէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը Արցախում, և սա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք միասնություն: Ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, որ չենք ընկճվելու»,-ասաց նա: «Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետեւ զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել…
Կարդալ ավելինԵվրոպական դատարանը որոշում է կայացրել. Ադրբեջանին ժամանակ կտրամադրի մինչեւ դեկտեմբերի 19-ը` պատասխան ուղարկելու համար
Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս…
Կարդալ ավելինՖրանսիան այն պետությունն է, որ «Գորշ գայլերին» ահաբեկիչ ճանաչեց. նրանք այժմ փակել են Լաչինը. Արման Թաթոյան
Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի շրջափակում եւ Արցախի հայության բնաջնջման քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանք այսօր փոխել են իրենք մարտավարությունը, ինչ-որ բնապահպանական ակտիվիստներ են բերել, փորձում են ցույց տալ, թե իբր մարդու իրավունքների իրացմամբ են զբաղված: Բայց Ֆրանսիան այն պետություններից է, որ իրապես գիտակցում է մարդու իրավունքների արժեքը եւ նաեւ պետք է հստակ արձանագրվի, որ ադրբեջանական այս ակցիան որեւէ կապ…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյանը Twitter-ում երկու գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2 գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը: Երկրորդ գրառման մեջ նա նշել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120…
Կարդալ ավելին100 տարի անց հայը կրկին լավագույնս է տիրապետում «թքած ունենալու» նուրբ արվեստին
Կոմիտասի հոգեշեղման պատճառը ամենևին Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը, դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը՝ կարծելով, թե իրենց ոչինչ չի լինի։ Մեծանուն գրող, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ի այս տողերը ահասարսուռ են և արդիական մինչև մեր օրերը: Այս խոսքերը այսօր իրենց ֆբ էջերին հիշել և գրառել են մի շարք քաղաքական և հանրային դեմքեր ՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ-ից մինչև «Ապրելու Երկիր» կուսակցության Սիսիան խոշորացված համայնքի ավագանու անդամ և համայնքապետի…
Կարդալ ավելինԱխորժակն ուտելիս է գալիս, Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիները արդեն նոր պահանջներ են հնչեցրել
Ինչպես ասում են ախորժակն ուտելուց է գալիս …հիմա պարզ է դարձել արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում եւ «Ադրբեջանի պետական ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։ Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից եւ ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են…
Կարդալ ավելինԱկնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
ԱԺ այսօրվա տնտեսական հանձնաժողովի նիստում, քննարկվեց, որ անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարը նախ անդրադարձել է մակրոտնտեսական զարգացումներին՝ նշելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության…
Կարդալ ավելինՍահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. – Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել…
Կարդալ ավելին