ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացան նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի…
Կարդալ ավելինՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ – «Ռեժան և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային…
Կարդալ ավելինԲացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․08․2025
Ամիօ բանկը առաջարկում է բացառիկ, 6% տարեկան եկամտաբերություն` ԱՄՆ դոլարով, 366-ից 1095 օր ժամկետով ձևակերպվող ավանդների համար։ Ավանդը ձևակերպելու համար պետք չէ անգամ բանկի մասնաճյուղ մոտենալ, որովհետև բացառիկ տոկոսադրույքը գործում է AMIO Mobile հավելվածում, որտեղ ավանդի ձևակերպումը տևում է 1 րոպեից էլ պակաս։ Ավանդի ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումարը ընդամենը $100 է։ Ամիօ բանկի ավանդատուները կստանան նաև անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր)։…
Կարդալ ավելինՌուս-ուկրաինական պատերազմը և Ադրբեջանի վերադիրքավորումը
Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են նավթավերամշակման գործարաններ, որոնց ենթակառուցվածքների զգալի մասը կա՛մ պատկանում է Արևմտյան Եվրոպային, կա՛մ սպասարկում է նրա տնտեսական շահերը։ Ադրբեջանն այստեղ կարևոր խաղացող է։ Վերջինս մասնակցում է Ուկրաինային նավթ և նավթամթերք մատակարարելու շրջանցիկ սխեմաներին։ Բաքուն Ուկրաինայում վերահսկում է զգալի ակտիվներ, և, ամենակարևորը, Ադրբեջանը վերամշակման համար նավթ է մատակարարում ուկրաինական նավթավերամշակման գործարաններին։ Բաքվի տնտեսական շահերին զգալի վնաս հասցրած այս հարվածներն էլ ավելի են սրում ռուս-ադրբեջանական՝ առանց այն էլ…
Կարդալ ավելինՀաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին
«Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը: Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Ի մասնավորի՝ – արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Կարդալ ավելինԱննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում
Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում Սեպտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացվի «Աննա և Լև» ներկայացումը՝ թատրոնի և կինոյի աստղ Սվետլանա Ուստինովայի և ռեժիսոր Օլգա Հենկինայի կամերային ստեղծագործությունը։ Ներկայացումը հաջողություն ունեցավ Լոս Անջելեսում, Մոնակոյում, Փարիզում, Բեռլինում, Ռիգայում և այլ եվրոպական քաղաքներում, իսկ այժմ այն առաջին անգամ կցուցադրվի նաև Երևանում։ Աննա Ախմատովան այն կերպարն է, առանց որի անհնար է պատկերացնել նախկին Խորհրդային Միության…
Կարդալ ավելինImperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով
Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ: Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց…
Կարդալ ավելին








