ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համա

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համա

Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով: Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։ Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):

Կարդալ ավելին

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում…

Կարդալ ավելին

Գլոբալ տաքացումը վտանգի տակ է դնում սուրճի համաշխարհային շուկան

Գլոբալ տաքացումը վտանգի տակ է դնում սուրճի համաշխարհային շուկան

  Կլիմայի փոփոխությունը վտանգի տակ է դնում աշխարհում սուրճի մատակարարումները և հանգեցնում է սպառողական գների աճի, մինչդեռ դժվարությունների մեջ գտնվող ֆերմերները կոչ են անում իրենց կառավարություններին անհապաղ գործել։ Անկախ գիտնականների և հաղորդակցության մասնագետների Climate Central խումբը վերլուծել է 2021–2025 թվականների ջերմաստիճանները և համեմատել դրանք ածխածնի արտանետումների բացակայության հիպոթետիկ իրավիճակի հետ, հաղորդում է Euronews-ը։ Գիտնականները պարզել են, որ մարդու կողմից պայմանավորված կլիմայի փոփոխությունը ավելի հաճախ է հանգեցնում ջերմաստիճանի՝ «սուրճի վնասի շեմից» (30℃) բարձրացմանը աշխարհի հիմնական արտադրական…

Կարդալ ավելին

Փորձագետ. Մարդկությունը 65 տարում կարող էր միլիոնավոր այլմոլորակային ազդանշաններ բաց թողնել

Փորձագետ. Մարդկությունը 65 տարում կարող էր միլիոնավոր այլմոլորակային ազդանշաններ բաց թողնել

Մարդկությունը կարող էր արդեն տասնյակ անգամներ «չնկատել» արտաերկրային քաղաքակրթությունների ազդանշանները և այդպես էլ չիմանալ այդ մասին։ Վերահաշվարկելով վերջին 65 տարվա ընթացքում տեխնոստորագրությունների հայտնաբերման հնարավորությունները՝ աստղաֆիզիկոսը ցույց է տվել, որ ազդանշանների հաջող որսման համար դրանք պետք է միլիոնավոր լինեին։ Ստացվում է՝ տիեզերքը կարող է «լուռ» չլինել, պարզապես մենք ենք փնտրում չափազանց սահմանափակ և կարճ ժամանակով։ 1960-ականներից սկսած աստղագետները փորձել են որսալ ռադիոազդանշաններ, լազերային բռնկումներ և ինֆրակարմիր ջերմային հետքեր, որոնք պոտենցիալ կերպով կարող են մատնանշել այլմոլորակայինների տեխնոլոգիական…

Կարդալ ավելին

Հայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է

Հայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է

Հայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է։ Այս մասին են վկայում Агроэкспорт-ի տվյալները։ 2025 թվականին Ռուսաստանն արտահանել է գրեթե 90 հազար տոննա մրգի և բանջարեղենի պահածո՝ ավելի քան 131 միլիոն դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալը դրամական արտահայտությամբ աճել է 10%-ով։ Մրգի և բանջարեղենի պահածոները ներառում են մշակված, հերմետիկ պահածոյացված բանջարեղեն, միրգ և հատապտուղ, որոնք պիտանի են 6 ամսից ավելի պահպանման համար։ Պահպանման երկար ժամկետն ապահովվում է պահածոյացման տեխնոլոգիայով, որի ընթացքում հեռացվում…

Կարդալ ավելին

Վրացիները արգելում են են հայ վարորդների մուտքը Հայաստան պահանջելով 700 դոլար. բեռնատարի վարորդ

Վրացիները արգելում են են հայ վարորդների մուտքը Հայաստան պահանջելով 700 դոլար. բեռնատարի վարորդ

Այս պահին փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը։ Գևորգ Սարգսյանի խոսքով վրացիները փակել են Հայաստան տանող ճանապարհը և պահանջում 700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք ինչ կլինի»,- ասաց Գևորգ Սարգսյանը։ Նշենք, որ մեքենաները փետրվարի 12–ից կանգնած են սահմանին։

Կարդալ ավելին

Կատուները կարող են օգնել մարդու քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ գտնելու հարցում

Կատուները կարող են օգնել մարդու քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ գտնելու հարցում

Գիտնականները վերլուծել են շուրջ 500 ընտանի կատուների ուռուցքների ԴՆԹ-ն և հայտնաբերել հիվանդության հետ կապված հիմնական գենետիկ մուտացիաները, հայտնում է BBC-ն: Քաղցկեղը կատուների հիվանդությունների և մահացության հիմնական պատճառներից է, սակայն դրա զարգացման մեխանիզմների մասին շատ քիչ բան է հայտնի: «Մինչև օրս կատուների քաղցկեղի գենետիկան լիովին անհայտ ոլորտ էր, — պատմում է առաջատար հետազոտող, դոկտոր Լուիզա Վան դեր Վայդենը: — Ինչքան շատ բան իմանանք ցանկացած տեսակի քաղցկեղի մասին, այնքան ավելի շատ օգուտ դա կբերի բոլորին»: Միջազգային թիմը,…

Կարդալ ավելին

Պատերազմի կոլեկտիվ տրավման և երկարաժամկետ վերականգնումը՝ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի աջակցությամբ

Պատերազմի կոլեկտիվ տրավման և երկարաժամկետ վերականգնումը՝ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի աջակցությամբ

Պատերազմը և այլ մեծ աղետները մարդկանց կյանքը բաժանում են «մինչև» և «հետո» հատվածների։ Հաճախ  «մինչև»-ը խամրում է, իսկ «հետո»-ն դառնում է մշուշոտ ու անորոշ։ 2020 թվականի արցախյան պատերազմը և  դրա հետևանքները ձևավորեցին խորքային և բազմաշերտ ազդեցություն՝ սոցիալական ու տնտեսական  դժվարություններից մինչև լուրջ հոգեբանական հետևանքներ։ Մասնագետները սա անվանում են կոլեկտիվ տրավմա։ Կոլեկտիվ տրավման այն վիճակն է, երբ փոխվում են ոչ միայն առանձին մարդկանց կյանքերը, այլ նաև այն իմաստային համակարգը, որով հասարակության անդամները գնահատում ու հասկանում են…

Կարդալ ավելին

Երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է. ՆԳՆ

Երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է. ՆԳՆ

https://www.facebook.com/reel/2107293816701579   Վերջին 15 տարիների կտրվածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է, ինչը ներքին անվտանգության բարձր մակարդակի և խաղաղության հաստատման մասին է վկայում․ ՆԳ նախարար

Կարդալ ավելին

Ճիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances

Ճիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար…

Կարդալ ավելին
1 8 9 10 11 12 824