Հայաստանի տարածքի մեծ մասում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և որոշ նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, դաշտավայրերում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օրվա մյուս ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր մասերում կդիտվի մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը սպասվում են անձրևներ, օրվա մյուս ժամերին օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների…
Կարդալ ավելինՄասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետից: Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելինՆերկայացվել է #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը (վիդեո)
Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ #CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։ Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։ #CoP17-ի կարգախոսը՝…
Կարդալ ավելինԿառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված է 12 հարց։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Կարդալ ավելինԱմփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները
Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, մրցույթին մասնակից երիտասարդներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ «100…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանություն-հասարակություն համագործակցություն՝ հանուն անչափահասների համար անվտանգ միջավայրի․ տեղի է ունեցել քննարկում
Հասարակության հետ ակտիվ երկխոսությունը Համայնքային ոստիկանության աշխատանքի առաջնային սկզբունքն է։ Այդ համատեքստում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ «Լոֆտ» կրթության, մշակույթի, երիտասարդության զարգացման կենտրոնում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Անչափահասների անվտանգ միջավայրի ապահովում, ինչպես նրանց կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցավորության նախականխում, կանխում» թեմայով հանդիպում-քննարկում։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների, հանրակրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել անչափահասների հետ տարվող աշխատաքններում շահագրգիռ կառույցների փոխգործակցությունը՝ հակաիրավական վարք դրսևորած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, տարբեր…
Կարդալ ավելին«Փաուս» կենդանասերների բժշկական կենտրոնն այսօր նշում է հիմնադրման տարեդարձը
«Փաուս» կենդանիների բժշկական կենտրոնն արդեն 6 տարեկան է , որն այս տարիների ընդացքում, ոչ միայն բուժել և խնամել է բազմաթիվ կենդանիների ու փրկել է նրանց , այլև կարողացել է կենտրոնը զարգացնել և ձեռքբերել տարածաշրջանում համարվող լավագույն սարքավորումները մեր կենդանիներին լավագույնս բուժելու և հետազոտելու նպատակով: «Զրույց» թերթը, /Սպառողների ասոցիացիան/ անձնակազմը շնորհավորում են կենտրոնի հիմնադրման և զարգացման վեց ամյակը: Եվ մեջբերում ենք կենդանասերների սիրելի կենտրոնի պաշտոնական էջի գրառումը՝ Արդեն 6 տարի ձեզ հետ ՝ Հայաստանի առաջին…
Կարդալ ավելինՎերին Դվինում խնդիրներն իրենց լուծումն են գտնում միասնական ղեկավարի ջանքերով
Տարեմուտին ընդառաջ «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական մարզային հանդիպումներ է ունենում համայնքներին և նրանց ղեկավարներին , ծանոթանում տարվա կատարած աշխատանքներին , ձեռքբերումներին և բացթողումներին ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Արարատի մարզի Վերին Դվինը միակ գյուղական համայնքն է , որը երկար տարիներ ղեկավարում է Լյուդմիլա Պետրովան: Ում ճանաչում են , որպես ամուր կամքի տեր և գործնական կին, ով կարողացել է համայքնը և նրա ազգաբանկչությանը հուզող համայնքային խնդիրներին համապարփակ լուծում տալ և ասորական համայնքը , որպես պատմամշակութային արժեքներով …
Կարդալ ավելինՈսկու արժեքը դեկտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ իջել է 4 200 դոլարից
Առևտրային հարթակի տվյալների համաձայն՝ Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու 2026 թվականի փետրվարյան մատակարարման ֆյուչերսների գինը 2025 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ իջել է` մեկ տրոյական ունցիայի համար նվազելով 4,200 դոլարից։ Թանկարժեք մետաղի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 4,202.2 դոլար` մեկ տրոյական ունցիայի համար։
Կարդալ ավելին8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել…
Կարդալ ավելին









