Շահին Մուստաֆաեւի հետ դասընկեր ենք եղել, բայց չէի ուզի նրան հանդիպել. Ջուջեւանի բնակիչ

Շահին Մուստաֆաեւի հետ դասընկեր ենք եղել, բայց չէի ուզի նրան հանդիպել. Ջուջեւանի բնակիչ

 թղթակիցը զրուցել է Ջուջեւանի բնակիչ Գարիկ Հարությունյանի հետ, որը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի դասընկերն է եղել։

«Ես իր մանկության ընկերն եմ, իր դասարանցին եմ, մինչև իր՝ Երևանում սովորելու ժամանակը մենք իրար հետ ենք մնացել։ Ես իրեն անգիր գիտեմ»,- ասել է բնակիչը։

Նա ասել է, որ տեղյակ էր նրա գալու մասին։

«Իրենց տունը լավ գումարով վաճառվել է, իրենք այստեղից հանգիստ գնացել են։ Նրա իսկական անունը Շահեն է։ Անունը փոխվել է Ադրբեջան տեղափոխվելուց հետո, որ Հայաստանի հետ առնչություն չունենա։

Լուրերից եմ իմացել, որ ցանկություն է ունեցել գալ Ջուջևան։ Գյուղում սակայն ոչ մեկ կոնկրետ տեղեկություն չունի»,- ասել է բնակիչը։

Հարցին՝ կցանկանա՞ր հանդիպել Մուստաֆաեւին, Գարիկ Հարությունյանը պատասխանել է. «Ինձ մոտ առանձնահատուկ ցանկություն չկա՝ հաշվի առնելով այս ամենը»։

Հարցին, եթե հանդիպեր նրան, ի՞նչ կխոսեր, դասընկերն ասել է. «Երևի կհիշեինք մեր անցած ժամանակները։ Գուցե հետո կարողանայինք խոսել նաև պատերազմական իրավիճակներից»։

Նշենք, որ այսօր Շահին Մուստաֆաևը եկել էր Հայաստան։ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Սա նրա առաջին այցն է Երևան։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Աղվերանում են հանդիպել։ Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը։

 

Spread the love