Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ միջազգային հետախուզում հայտարարելը
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդում հարուցելն ու միջազգային հետախուզում հայտարարելը։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի,…
Կարդալ ավելինԱռողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է
Հասարակական կազմակերպության պաշտոնական էջը տեղեկացնում է՝ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահները կազդարարեն կազմակերպության գործունեության սկիզբը և կներկայացնեն կազմակերպության առաքելությունը Փետրվարի 24-ին,ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի մամուլի ասուլիսը: Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը: Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների…
Կարդալ ավելինՔննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, ինչպես նաեւ նվազագույն կենսաթոշակի չափն ինդեքսավորել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ…
Կարդալ ավելինԿայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը
Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել…
Կարդալ ավելինՆախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Գավառի խոշորացված համայնքի բյուջեի նախագծի հանրային լսումներ էր , որին մասնակցում էին Գավառ համայնքի 11 վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գավառի համայնքապետարանի աշխատակից Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց բյուջեի մուտքային եւ ծախսային մասերն ըստ հոդվածների: Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Արտուշ Ասլանյանն ու Գրիգոր Բոշյանը ներկայացրին Գավառում և վարչական շրջաններում իրականացվելիք ծրագրերը։ Ծրագրերը կազմվել են վարչական շրջաններում իրականացված հանդիպումների ժամանակ բնակիչների…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 416510 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2870459 վերջին մեկ օրում` 5588 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12408 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1341-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 394155 անձ` վերջին մեկ օրում 2075 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…
Կարդալ ավելին