Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Ի մասնավորի՝ – արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Կարդալ ավելինԱննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում
Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում Սեպտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացվի «Աննա և Լև» ներկայացումը՝ թատրոնի և կինոյի աստղ Սվետլանա Ուստինովայի և ռեժիսոր Օլգա Հենկինայի կամերային ստեղծագործությունը։ Ներկայացումը հաջողություն ունեցավ Լոս Անջելեսում, Մոնակոյում, Փարիզում, Բեռլինում, Ռիգայում և այլ եվրոպական քաղաքներում, իսկ այժմ այն առաջին անգամ կցուցադրվի նաև Երևանում։ Աննա Ախմատովան այն կերպարն է, առանց որի անհնար է պատկերացնել նախկին Խորհրդային Միության…
Կարդալ ավելինImperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով
Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ: Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց…
Կարդալ ավելինՀնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են Ավետիք Իսահակյանի 150 և Ավետիք Իսահակյանի անունը կրող Երևանի առաջին հանրային գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո Սեպտեմբերի 5-ը կլինի երաժշտական պատմական օր մեր հայրենակիցների համար, բացահայտելու գյումրեցի Հայ Մեծագույն գրող Ավետիք Իսահակյանի խոսքերով Հայ հիասքանչ կոմպոզիտորների կողմից գրված հատընտիր ստեղծագործությունների վոկալ երաժշտության Գալա Համերգ՝ վարպետի 150-ամյակին նվիրված անակնկալներով լեցուն մշակութային երեկոն կբացահայտեք մեր տաղանդաշատ օպերային Արտիստների մեկնաբանությամբ …
Կարդալ ավելինԿայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են որոշումներ
Օգոստոսի 12-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։ Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի նախագծի, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարում փոխգործակցության, փորձաքրեագիտության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման, միջպետական հետախուզում իրականացնելու վերաբերյալ իրավասու մարմինների կանոնակարգում փոփոխություն կատարելու և այլ հարցեր։ Արամ Ղազարյանն, ԱՊՀ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Օգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 383, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 405 և 1461 այլ իրավախախտում։ 162 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինAmio Era․ անցում դեպի եզրափակիչ փուլ
Amio Era կրթական բարեգործական ծրագրի հարցազրույցի փուլն ավարտվեց: Շնորհավորում ենք այն 152 ուսանողներին, ովքեր հաջողությամբ անցել են եզրափակիչ փուլ։ Առջևում նրանց սպասվում է ամենաառանձնահատուկ փուլը՝ բիզնես դերախաղը, որտեղ կբացահայտվի, թե ով է ամենաարագը, ամենախելացին ու ամենաթիմայինը։ Ամփոփիչ փուլում մասնակիցներին սպասվում է ինտենսիվ փորձություն․ յուրաքանչյուր ուսանող կգնահատվի անհատապես՝ ըստ խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունների։ Բիզնես դերախաղը հնարավորություն կտա ուսանողներին իրական միջավայրում փորձարկել իրենց գիտելիքներն ու հմտությունները, իսկ Ամիօ բանկի մասնագետներին՝ բացահայտելու նրանց…
Կարդալ ավելինԱվտոբուսներում ստուգումներ են իրականացվել, մեկ անձ տուգանվել է. Սուրեն Գրիգորյան
Նախորդ երկու շաբաթների ընթացում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից տրասպորտում՝ ավտոբուսում, ստուգումներ են իրականացվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել, և առնվազն մեզ ի հայտ եկած խնդիրները լուծվել են ու ոչ մի խոչընդոտ չկա»,–նշեց Գրիգորյանը: Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ քանի որ…
Կարդալ ավելինՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը
Մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց։
Կարդալ ավելինՀայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և…
Կարդալ ավելին








