Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար…
Կարդալ ավելինԲակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են, որովհետեւ չհրաժարվեցին հայ լինելուց. Թաթոյան
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ Ադրբեջանում դատեցին Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մեր մյուս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետև նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի վերաբերյալ դատավճիռները հրապարակվեցին ճիշտ նույն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն Աբու Դաբիում միասին «խաղաղության մրցանակ» էին…
Կարդալ ավելինԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թ. հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։ Շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։ Ամբողջությամբ վարկը մարված 1792 շահառուների վարկերի մարման համար հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։ Մինչև 2025 թ. դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից…
Կարդալ ավելինՀՀԿ–ն ապրիլի 4–ին համագումար կանցկացնի
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։ Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։
Կարդալ ավելինԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնեց, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ
2025 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իրականացնել ակտիվ և հետևողական գործունեություն՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի նստավայրեր։ Իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարությունը գրքեր է նվիրել Կառավարության անդամներին
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին նվիրել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի զգալի մասը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են. ընդգրկվել են նաև ժամանակակից հայ գրողների աշխատանքներ, ինչպես նաև թարգմանական գրականության նմուշներ։…
Կարդալ ավելին«ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով»…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները: Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովմանը և անօթևանության խնդրին, թափառող կենդանիների խնդրին, խոսքի ազատության երաշխավորմանը և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ձևավորված վստահելի ու կայուն գործընկերությունը՝ համակարգային բարեփոխումների փուլում կարևորելով համագործակցության շարունակականությունը։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի…
Կարդալ ավելին









