Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Խաղաղության եվրոպական ֆոնդի բարեփոխումը, որը թույլ կտա Ուկրաինային 2024թ. հատկացնել լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն, տեղեկացրել են ԵՄ Խորհրդի բելգիական ներկայացուցչությունում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւս հաստատել է, որ դեսպանները պայմանավորվել են բարեփոխման մասին։ «Ֆոնդը թույլ կտա մեզ ավելացնել Ուկրաինայի ռազմական օգնությունը եւս 5 մլրդ եվրոյով։ Ուղերձը պարզ է. կաջակցենք Ուկրաինային բոլոր ուժերով, որպեսզի հաղթենք»,- գրել է Բորելը։ Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցները (ֆինանսավորման արտաբյուջետային մեխանիզմ) ստեղծվում են…
Կարդալ ավելինՓետրվարին քարտերով առեւտուր անող կենսաթոշակառուների թիվը հասել է 220 հազարի. Նրանք 10 տոկոս քեշբեք են ստանում
2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: «Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է շուրջ 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ…
Կարդալ ավելինՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Հանձնաժողովից փոխանցում են , որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային…
Կարդալ ավելինՕրական 2 անգամ տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար տոմսի գինը դառնում է 146 դրամ. ավագանու անդամ
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել միասնական տոմսային համակարգի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։ Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում: Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների…
Կարդալ ավելին«ԿԳՄՍ–ն պետք է լսի երաժիշտներին. Հաստատ կլսի». Կոնսերվատորիայում վաղ առավոտից մեկնարկել է ստորագրահավաք
Այսօր՝ մարտի 13-ի առավոտից Կոնսերվատորիայում մեկնարկել է ստորագրահավաքը` ընդդեմ բուհը կառուցվելիք «ակադեմիական քաղաք» տեղափոխելու: Սրան զուգահեռ նաեւ էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաեւ արտերկրից: Դասախոսներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Քանի որ դեռեւս չեն սկսկել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»: Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն էլ նշեց. «Ես շատ եմ կարեւորում,…
Կարդալ ավելինԲեռլինում ԼՂ մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է. պատճառը՝ «զանգվածային արշավ միջոցառման դեմ»
Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Բեռլինում: monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։ Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին…
Կարդալ ավելինՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ
Այո, նման քննարկումներ լինում են։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկումներ կան արդյոք հնարավոր տնտեսական հետեւանքների մասին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեն։ Նա պարզաբանեց, որ գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։ Գալստյանը հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկումները շարունակվում են։ «Այս խմբի աշխատանքներում ներգրավված են մեր մասնագետները։ Ավելի լավ է այս խմբի ղեկավարներին հարցեր տալ»,- նշեց նա։
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 403.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.06 դրամ (նվազել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.21 դրամ (նվազել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 3.99-403 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով,…
Կարդալ ավելինՄայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր…
Կարդալ ավելինԿանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել Սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը: Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է…
Կարդալ ավելին