ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է բավարարի ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշմամբ սահմանված հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին,…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՉՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։ Մասնավորապես՝ – արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից, – հատակի և պատերի մակերևույթները հեշտորեն չեն լվացվել, անհրաժեշտության դեպքում հնարավոր չեն ախտահանվել և պատշաճ ձևով ցամաքեցվել։ Չրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,…
Կարդալ ավելինԱտելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ
ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» կրթական ծրագրի ընթացքում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Կանխամտածված այս հանցագործությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև հանդիսանում է ատելության աղաղակող գործողություն՝ միտված հայամերժությանն ու հայատյացությանը։ Հունգարական դատարանի քննությամբ հաստատվել է, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սաֆարովը դիտավորյալ հարձակվել է քնած հայ սպայի վրա՝ կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան, որից հետո…
Կարդալ ավելինԱպօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների չորս բացահայտում(Տեսանյութ)
Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը: Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է: InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն…
Կարդալ ավելինՄարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Ստացված առաջարկները քննարկելու է հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը: Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Բալասան Առաքելյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Դավթաշեն թ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԲռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը…
Կարդալ ավելինՄիջազգային փոխանցումներ շահավետ սակագներով
Ամիօ բանկում գործող հատուկ ակցիայի շրջանակում հնարավոր է իրականացնել շահավետ պայմաններով միջազգային փոխանցումներ՝ ընդլայնված ուղղություններով։ Այժմ բացի Եվրոպա և ԱՄՆ ուղղություններից փոխանցումների ցանկում ավելացել է նաև ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) դիրհամով ուղարկվող ուղղությունը։ Ամիօ բանկում անցկացվող ակցիայի շրջանակներում գործելու են հետևյալ հատուկ սակագները. ԱՄՆ դոլարով և ԱՄԷ դիրհամով փոխանցումների դեպքում՝ առանց փոխանցվող գումարի սահմանափակման, 0.1% (նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ) Մինչև 10,000 Եվրո փոխանցումների դեպքում` 6000 ՀՀ դրամ Ինչո՞ւ ընտրել Ամիօ Բանկը․ Արագ…
Կարդալ ավելին