Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, բուք,…

Կարդալ ավելին

Կտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ

Կտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան անօրինական պատժամիջոցների ճնշումը, որին Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթարկվել է տարիներ շարունակ, խոչընդոտում է երկրի զարգացմանը և ստեղծում տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնք առաջին հերթին ազդում են շարքային իրանցիների վրա, Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձում են շահագործել աճող սոցիալական լարվածությունը՝ իրանական պետությունը անկայունացնելու և ոչնչացնելու համար։ «Կիրառվում են «գունավոր հեղափոխությունների» տխրահռչակ մեթոդները, որոնց միջոցով բողոքի խաղաղ ցույցերը, արտասահմանից եկած հրահանգներով գործող…

Կարդալ ավելին

Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով

Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով

Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանի միջազգային պահուստները դեկտեմբերի 26-ի դրությամբ հասել են 763,9 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի 19-ի 752,6 միլիարդ դոլարի համեմատ դրանց ծավալն աճել է 11,3 միլիարդ դոլարով։ Դա շաբաթվա ընթացքում 1,5% աճ է։ Կարգավորող մարմինը պարզաբանել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ակտիվների դրական վերագնահատմամբ։ Միջազգային պահուստները Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի կառավարության կողմից պահվող բարձր իրացվելի ֆինանսական ակտիվներ են։ Դրանք ներառում են արտարժույթային միջոցներ, դրամական ոսկի, հատուկ փոխառության իրավունքներ, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստային դիրքը և…

Կարդալ ավելին

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։ Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին…

Կարդալ ավելին

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85- ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին

Տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-19:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցի հետ կապված տեխնիկական աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար:

Կարդալ ավելին

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների « Քայլ դեպի տուն » 2026 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: «Քայլ դեպի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 12-ին, կազմել է 381.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.37 դրամ (աճել  է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84  դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381 դրամով, վաճառվում է 383-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 446.5–452 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.80 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի խնդիրները դեռևս լուծված չեն․ Սինանյան

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի խնդիրները դեռևս լուծված չեն․ Սինանյան

Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված։ Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա հայտնել է, որ վերջերս Երուսաղեմ կատարած այղը եղել է հետաքրքիր և հաջողված։ «Պատրիարքի հետ քննարկել ենք բոլոր խնդիրները։ Կարգավիճակը և դրա պահպանումը շատ կարևոր են։ Խնդիրները դեռ լուծված չեն, կան դատական գործեր, ես առաջարկել եմ մեր աջակցությունը։ Ինչ վերաբերում է հարկերի բարձրացման հարցին, ապա Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում։ Նմանատիպ հարկեր…

Կարդալ ավելին

Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեի գնահատման վերաբերյալ դեռ ինտուիտիվ պատկերացում չկա

Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեի գնահատման վերաբերյալ դեռ ինտուիտիվ պատկերացում չկա

Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում է, որոշակի դեռ ինտուիտիվ պատկերացում չկա. «Սուրմալու» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք–պետություն–մասնավոր գործընկերությամբ։ Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ 25 թվականի օգոստոսից հայտարարված ծրագրի տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթը երկու անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Սպասվում են նոր մրցույթներ։ «Այս ամենի հիման վրա 2026 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները և արդեն ներդրումային ծրագրի մրցույթային գործընթաց կսկսենք։ Ռիսկերը մրցույթային…

Կարդալ ավելին
1 34 35 36 37 38 825