Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի և անձրևների համեմատաբար առատության պայմաններում (ապրիլ և մայիս ամիսներին) գետերի սնման գործում գլխավոր դերը պատկանում…
Կարդալ ավելինՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում.սակայն տրվել է տնային կալանք
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ ՔԿ-ից հայտնում են, որ նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները…
Կարդալ ավելինԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից հետո պետք է լինեն իրական հետևանքներ, քանի որ միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։ Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։ «Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք չկրկնվելու խոստումներով, ժողովրդավար եւ խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ…
Կարդալ ավելինԱյս շենքը 1950-ական թվականներին հենց Նկարիչների միության համար է կառուցվել. Սաֆարյանը՝ միությունների պետականացման մասին
Հետխորհրդային շրջանում, Կառավարության որոշմամբ, մենք ստացել ենք սեփականության վկայական: Մի կողմից ասում են խախտումներ են եղել սեփականության վկայականի տրամադրման գործընթացում, մյուս կողմից Դատախազության աշխատակիցը հարցազրույցներից մեկում ասում է՝ կպետականացվի, կտանք Նկարիչների միությանը: Որքանով ես եմ տեղյակ, նման որոշումները այլ կառույցներ են կայացնում, ոչ թե Դատախազությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին Նկարիչների միությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: «Այս շենքը, այս ցուցասրահները 1950-ական թվականներին կառուցվել են հենց Նկարիչների միության համար և մինչ օրս…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան
Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի…
Կարդալ ավելինՍտեղծված իրավիճակի փրկությունը մեր անելիքն է, ոչ թե դեսպանատների.Խաչիկ Մնացականյան(տեսանյութ)
Սփյուռքին և Հայաստանին սպառնացող գլոբալ վտանգների, արտաքին մարտահրավերների պահանջներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակով պայմանավորված, շարժման մասնակիցները բարձրաձայնում են ներկա իրավիճակի և դրանից բխող հետևանքների զարգացման տեսլականը: «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի քաղաքական վերլուծական կարծիքով՝ հայրենիքի և սփյուռքի միասնական գաղափարի պահպանումը նրա հավաքական կերպարի միասնության շրջանակներում է: «Սիրելի հայրենակիցներ այսօրվա ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճելի է դարձնում , այն պարզ իրողությունը , որ խաղաղությունը , անվտանգությունը, որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել թուրք–ադրբեջանական միասնության հետ» -այս և նկարագրության…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝…
Կարդալ ավելինԴպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարարը դժգոհ է
Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող…
Կարդալ ավելինՊեսկովը հաստատեց՝ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: «Այո՛, դա իսկապես այդպես է», – ասել է Պեսկովը։ Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
Կարդալ ավելինԻրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է IRNA-ն։ Խոսելով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակման մասին՝ Ռաիսին նախ այն անվանել է «հակասիոնիստական գործողություն», ապա ընդգծել, որ «դա հենց սիոնիստներին պատժելու համար նախատեսված գործողություն էր»։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է նաև սահմանափակ գործողություն՝ նշելով, որ «եթե Թեհրանը…
Կարդալ ավելին