Դոլարը շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 414.5-420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.16-3.62 դրամով, վաճառվում է 3.71-4.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 391 դրամով, վաճառվում՝ 395-396 դրամով:

Եվրոն գնվում է 411-412 դրամով, վաճառվում է 415-416 դրամով:

Ռուբլին գնվում է 3.55-3.57 դրամով, վաճառվում է 3.70 դրամով:

Spread the love