ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 2026թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին: Ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան…
Կարդալ ավելին20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով
Ամառը նոր ճամփորդությունների, բացահայտումների և վառ տպավորությունների ժամանակն է։ Իսկ Amio Pro փաթեթի հետ այդ ամենը կարող է լինել նաև շահավետ։ Ստացիր 20% քեշբեք* (ամսական նվազագույնը 500 ՀՀ դրամ և առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ) Amio Pro փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտերով կատարված համապատասխան գնումների դիմաց։ Քեշբեքը տրամադրվում է հետևյալ գնումների համար՝ • ավիաընկերությունների պաշտոնական կայքերից գնված ավիատոմսեր, • միջազգային առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումներ, • արտասահմանյան առցանց գնումներ։ Առաջարկից կարող են օգտվել…
Կարդալ ավելին162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ առաջին կիսամյակի վերահսկողության արդյունքները
Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։ 2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու,…
Կարդալ ավելինԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՍԱՀՄԱՆՎԻ ՍՆՆԴԻ ԱՌԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում: Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության…
Կարդալ ավելին«ԹԱՄԱՐԱ»-Ի ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրության, կասեցումը. այդ արտադրատեսակներն արդեն անվտանգ են, ինչը փաստվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված…
Կարդալ ավելինՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է Իսրայելին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի ժողովրդին և քննադատել է Իսրայելի գործողությունները երկրի հարավում՝ սկսելով իր առաջին այցն արաբական երկիր որպես ՄԱԿ ղեկավար՝ Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադի հեռանալուց գրեթե երկու տարի անց։ Այս մասին հաղորդել է The Associated Press-ը։ Գուտերիշի այցը նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին այցն է Դամասկոս 2009 թվականից ի վեր։ Նա հայտնել է, որ ՄԱԿ-ն «անվերապահորեն ճանաչում է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային»։ Իսրայելը գրավել է…
Կարդալ ավելին0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի.
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին :Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆԻ «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա,…
Կարդալ ավելինՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս․թ․ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ…
Կարդալ ավելին









