Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ մասնակցել է գինու փառատոնին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ մասնակցել է գինու փառատոնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի  եւ կրտսեր դստեր` Արփիի հետ մասնակցել Երևանում կազմակերպված գինու փառատոնին։ Փաշինյանը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել  հայկական արտադրության գինիներով։ Հիշեցնենք, որ հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։

Կարդալ ավելին

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի թիմի առաջատարներից, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցի ծանրորդը երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից: Պոկում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ, երկրորդ փորձից հետո նոր հաջողությամբ պոկեց 176 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը կատարեց բոլոր երեք մոտեցումները:…

Կարդալ ավելին

Հերթական անգամ մենք ունենք՝ ծանրամարտում Եվրոպայի չեմպիոն եվ փոխչեմպիոն

Հերթական անգամ մենք ունենք՝ ծանրամարտում  Եվրոպայի չեմպիոն եվ փոխչեմպիոն

Նախորդ տարի Ֆինլանդիայում ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական հաջողությունն էր գրանցել։ 81 կգ քաշայինների պայքարում Կարեն Մարգարյանը երկամարտի 330 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք նվաճեց արծաթ մեդալ։ Ի դեպ, Գրիգորյանն ընդամենը 18 տարեկան էր, իսկ ավելի շուտ մենք նոյնպես այս հաջողությունը գրանցել ենք Եվրոպայից նույն առաջնությունում Հայաստան բերել ՝ ոսկին և արծաթը։ Երեկ այս սպորտային հաջողությունը կրկնվեց՝հիշեցնենք. 2022 թվականի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները…

Կարդալ ավելին

Շարունակվել են 2021 թ. պետական բյուջեի հաշվետվության նախնական քննարկումները

Շարունակվել են 2021 թ. պետական բյուջեի հաշվետվության նախնական քննարկումները

2021 թ. նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: 111 մլրդ 731 մլն դրամի շրջանակում իրականացվել են տարածքային կառավարման ոլորտին՝…

Կարդալ ավելին

Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը

Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը

2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հաշվետու տարում կազմել է 933 մլրդ դրամ: Գյուղատնտեսական ՀՆԱ-ն նվազել է 1,1 տոկոսով: Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` այս ցուցանիշի համար նպաստող…

Կարդալ ավելին

Ներկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները

Ներկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավարման, բնապահպանության, շրջական միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու իրականացրած միջոցառումները: Այսպիսով, 2021 թ. Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր` 31 միջոցառմամբ: Փաստացի տրամադրվել է 7 մլրդ 213…

Կարդալ ավելին

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին գումարված նիստում որոշել է` հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով:Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ` Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել հինգ միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում:

Կարդալ ավելին

Հանդիպում քննարկում տրանսպորտի սակագնի թանկացման թեմայով՝ նախաձեռնությունը Կոտայքի մարզպետինն է

Հանդիպում քննարկում տրանսպորտի սակագնի թանկացման թեմայով՝ նախաձեռնությունը  Կոտայքի մարզպետինն է

Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…

Կարդալ ավելին

Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը

Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը Ռոթերդամում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում, ապաեւ կուսակցության համագումարի լիագումար նիստում: «Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության անդամներին, Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին, տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ մարտահրավերները ու դրանց վերաբերյալ եվրոպական կառույցների հակասական հետագիծը: Նա անդրադարձել է Ուկրաինայի լայնածավալ ողբերգությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Եթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան

Եթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան

Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ  դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը…

Կարդալ ավելին
1 482 483 484 485 486 569