Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։ Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։…

Կարդալ ավելին

Գործարկվելու է ազդարարման շչակ

Գործարկվելու է ազդարարման շչակ

Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ  համագործակցությունը

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ  համագործակցությունը

  Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։ Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։ Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել…

Կարդալ ավելին

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

   AMIO Mobile հավելվածի միջոցով այժմ կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։ AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք՝ տարեկան անվանական 15% -18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08% – 19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ Ժամկետ՝ 12-60 ամիս Արագ և հարմար գործընթաց Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, գումարը անմիջապես հասանելի է դառնում հաշվին: Օնլայն վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր…

Կարդալ ավելին

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին…

Կարդալ ավելին

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին  աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված  երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր  ներշնչումներ: Նա ընդգծել է՝ տարեդարձը և մյուս կարևոր առիթները հնարավորություն են գնահատելու սիրված երգչուհու արվեստն  ու ստեղծագործությունները. «Շնորհակալություն ենք հայտում Ձեզ…

Կարդալ ավելին

Լրատվամիջոցները պետք է այրեն բոլոր կամուրջները Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ․ Խորհրդարանի փոխնախագահ

Լրատվամիջոցները պետք է այրեն բոլոր կամուրջները Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ․ Խորհրդարանի փոխնախագահ

Լրատվամիջոցները վերջապես պետք է այրեն բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի երկրորդ նախագահ – խմբ.), Սերժ Սարգսյանի (Հայաստանի երրորդ նախագահ – խմբ.), նրա փեսայի, տարբեր օլիգարխների հետ և սկսեն ստանալ անկախ ֆինանսավորում։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները պետք է հրապարակեն իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի և…

Կարդալ ավելին

Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել է

Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել է

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել որդուն զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրման և անձնագրավորման հարցում։ Մասնավորապես, անձը տեղեկացրել է, որ որդին 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում առողջական խնդիրների պատճառով, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ որդուն արտերկրում հրատապ վիրահատական միջամտություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, առկա է նաև համապատասխան բժշկական ցուցում։ Քաղաքացու հավաստմամբ՝ որդին դեռևս չի ստացել զինվորական գրքույկ, իսկ տարածքային զինվորական կոմիսարիատը հրաժարվել է…

Կարդալ ավելին

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

 Ամիօ բանկը տեղեկացնում է, որ 2026թ. մարտի 5-ին, ժամը 14:10-ին, Երևան քաղաքում կկայանա «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ և շարժական գույքի աճուրդը: Աճուրդը հրապարակային է և անցկացվում է ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված ընկերության գույքի վաճառքի ծրագրի շրջանակում: Աճուրդի է ներկայացված 44 առանձին կետերով գույքեր՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16,920,558,130 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մինչև 2026թ. փետրվարի 26-ը կարող են դատարան ներկայացնել աճուրդի մասնակցության հայտ՝…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 25-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամիների ուժգնացում, որը որոշ տեղերում կհասնի 15-19 մ/վրկ արագության։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, գիշերը Երևանում սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մնացած մասը կանցնի առանց տեղումների։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճանի սահմաններում, իսկ վաղը ցերեկը կհասնի 12-ից 14 աստիճանի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6 Կոտայքի լեռներում՝…

Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 824