Ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման մեքենան. ՊԵԿ

Ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման մեքենան. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան: Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։ Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։ Ընդ որում՝…

Կարդալ ավելին

Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է համարում. ՌԴ արտգործնախարար

Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է համարում. ՌԴ արտգործնախարար

Մոսկվան սպառնալիք է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին։ Եթե ​​նա մեզ համարում է սպառնալիք, հրավիրում է եվրոպական երկրների եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի նիստ, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանության ծախսերը եւ ընդհանուր առմամբ աշխարհակարգի փոփոխությունները։ Նա հայտնել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ Փարիզում կազմակերպել եվրոպական բանակի բոլոր հրամանատարների հանդիպումը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի այն բանին, որ «ԱՄՆ-ը այլեւս իր կողմում չի լինի»։ «Միջուկային զսպումը կարեւոր է 1964-ից ի վեր: Դա պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նաեւ կոչ է արել մեծացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ տարածաշրջանը «վերարդյունաբերականացնելու» համար:

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին   տեղեկացնում է ՆԳՆ-ն: Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 34, թմրանյութի հայտնաբերման՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական,…

Կարդալ ավելին

Հայաստանը ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա. «Սա կմեծացնի ՀՀ դիմադրողականությունը»

Հայաստանը ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա. «Սա կմեծացնի ՀՀ դիմադրողականությունը»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, նախատեսվում է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով ԵՄ-ում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակել և հավատարմագրել։ Հիմնավորման մեջ նշվում է. «Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը…

Կարդալ ավելին

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։ Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի  http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ   մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ…

Կարդալ ավելին

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը:  Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։   Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում  է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։   2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝  մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:…

Կարդալ ավելին

Ազգային ժողովն ընդունել է հանրային անվտանգության բարելավման և սոցիալական նշանակություն ունեցող մի շարք օրենսդրական նախագծեր

Ազգային ժողովն ընդունել է հանրային անվտանգության բարելավման և սոցիալական նշանակություն ունեցող մի շարք օրենսդրական նախագծեր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար կհատկացվի 13 միավոր՝ նպատակ ունենալով թեթևացնել վարորդների սոցիալական բեռը: Միաժամանակ, կխստացվեն այն խախտումների պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Արդյունքում՝ կարգավորումը կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝…

Կարդալ ավելին

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք…

Կարդալ ավելին

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում:   Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:   Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա…

Կարդալ ավելին
1 2 3 633