Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Գեղարքունիքի մարզում.  Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։…

Կարդալ ավելին

Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%

Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%

Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:

Կարդալ ավելին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

  Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից, համաձայն կից սխեմայի, երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում: Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ,  3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ: Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ»…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին

Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին

Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։ Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների…

Կարդալ ավելին

Եվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար

Եվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար

Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ: Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։ Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը

  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։ Բարձրացված հարցը Պաշտպանը…

Կարդալ ավելին

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավշար պրոդ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական  պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, – պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել  կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։  …

Կարդալ ավելին

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ: Քաղաքացի Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել  ինքնաշատրվանող 1 խորքային հորից: Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.: Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Կարդալ ավելին

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին…

Կարդալ ավելին

Կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվել է ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով

Կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվել է ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով

2026 թվականի հոկտեմբերի 20-ի նիստում  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով: Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2027 թվականի մայիսի 1-ից։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափի որոշումը և հիմնավորումը (2026թ. 3-րդ եռամսյակ) Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները և ռիսկերը (2026թ. 3-րդ եռամսյակ)

Կարդալ ավելին
1 2 3 … 886