Հնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի՝ համայնքների զարգացման համար

Հնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի՝ համայնքների զարգացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն: Հնդկաստանի օժանդակությամբ` մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից…

Կարդալ ավելին

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով: Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված…

Կարդալ ավելին

Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին. ԿԳՄՍՆ

Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»: Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝ 20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար, 1,988.0 հազար դրամ՝…

Կարդալ ավելին

ՀՀ օմբուդսմենը կրկին մտահոգություն հայտնեց ատելության քարոզչության կապակցությամբ

ՀՀ օմբուդսմենը կրկին մտահոգություն հայտնեց ատելության քարոզչության կապակցությամբ

ՀՀ օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից է ատելության քարոզչության դեմ պայքարը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։ Նրա խոսքով, այս փուլում իրենք շփում են հաստատել շահագրգիռ կողմերի հետ՝ ի դեմս ԶԼՄ-ների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրադարձությունների զարգացման դինամիկան, ըստ ՄԻՊ-ի, ցույց է տալիս իր բարձրաձայնած խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու…

Կարդալ ավելին

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ,  Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ: Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի…

Կարդալ ավելին

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին: «Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-նշում են ընկերությունից։

Կարդալ ավելին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ընդգծելով, որ այս տարի…

Կարդալ ավելին

Արդեն կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

Արդեն կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 12-ից կամավոր ատեստավորման դիմումներն ընդվում են, որի վերջնաժամկետը հունիսի 7-ն է և այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հայտարարելով, թե շատ է շահարկվել, թե արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ ստանալն իրատեսական է՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ամիս արդեն բարձրացված վարձատրությունը ստացող 475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ: Փոխնախարարը հստակեցրեց, որ աշխատավարձի այդ…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա

Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա

Հարվածային հմտությունները, որոնք անհրաժեշտ են թմբուկին հարվածելու համար, կարող են օգնել աուտիզմով տառապող դեռահասների մոտ հաղորդակցության եւ կենտրոնանալու ունակությունների բարելավմանը, վկայում են նոր հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:  Հետազոտության արդյունքները ստացվել են աուտիզմի սպեկտրի խանգարումներով 36 դեռահասների հետ աշխատանքի ընթացքում, որոնց միջին տարիքը 18 տարեկան էր: Նրանք, ովքեր ընտրվել էին թմբուկ նվագել սովորելու համար, շաբաթական երկու 45 րոպեանոց սեանս էին ստանում ութ շաբաթվա ընթացքում: Մյուս խմբում հարվածային…

Կարդալ ավելին

Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների գծով («Համաշխարհային տնտեսություն» ուղղությամբ): Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է հունիսի 1-ին կայացած ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնք առաջինն են 2019թ․-ից հետո, ընթանում են հունիսի 1-3-ը Մոսկվայում, որի ավարտից հետո ՌԳԱ-ի ընդհանուր ժողովը կհայտարարի նոր անդամների անունները։ ՌԳԱ-ի նոր կազմն իր նախագահին կընտրի ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Կարդալ ավելին
1 483 484 485 486 487 569