ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։ Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան՝ 1․ խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, 2․ խուսափել ժամեր ձգվող հերթերից, 3․ նվազեցնել ֆինանսական ծախսերը, 4․ ամբողջությամբ…
Կարդալ ավելինՇահավետ ավանդ՝ ընդամենը 1 րոպեում
Ամիօ բանկն առաջարկում է մինչև 10․5% տարեկան եկամտաբերություն՝ ՀՀ դրամով ավանդների համար։ Բացառիկ տոկոսադրույքով ավանդը հասանելի է AMIO Mobile հավելվածում՝ 31-1095 օր ժամկետով ձևակերպվող, 30,000 ՀՀ դրամից սկսած ավանդների համար։ Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ապա չի նշանակում, որ չեք կարող օգտվել առաջարկից։ Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ընդամենը մեկ րոպեում՝ անցնելով օնլայն գրանցում…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ. ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, – հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ, – տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Օգոստոսի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28, Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝…
Կարդալ ավելինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին, կազմել է 382.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.00 դրամ (աճել է 4.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 447–453.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.64-4.74 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԿբարելավվի փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգը
Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն…
Կարդալ ավելին«ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ
«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,…
Կարդալ ավելինՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: 5-12-րդ դասարաններում սովորողների…
Կարդալ ավելինՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: 5-12-րդ դասարաններում սովորողների…
Կարդալ ավելինՍԱՌՑԵ ՇՈՈՒ «Նոր հրաշքի նախօրեին». «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ» Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը
ՍԱՌՑԵ ՇՈՈՒ «Նոր հրաշքի նախօրեին». «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ» Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը։ Նա որոշեց այդ բարի պատմությունը բեմադրել… սառույցի վրա։ Այսպես ծնվեց «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների ջանքերով, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պատանի սաների մասնակցությամբ։ Ներկայացման առաջնախաղը կայանալու է դեկտեմբերի վերջին, և ստեղծագործական թիմն այժմ աշխատում է մեծ լարվածությամբ ու պատասխանատվությամբ։ Մեզ հաջողվեց զրուցել ներկայացման հեղինակ և բեմադրիչ Էմիլ Կարատի հետ։ Այս օրերին նա Մոսկվայից…
Կարդալ ավելին









