Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720…
Կարդալ ավելինՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող (Շիրակի մարզ, գ․ Ամասիա) կաթնամթերքի արտադրամասի կողմից արտադրվող երկու արտադրատեսակների՝ «Լոռի» և «Չեչիլ» պանիրների, արտադրության կասեցումը վերացվել է: Նշված արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները չեն եղել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Կարդալ ավելինՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Այսօրվանից ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հանձնաժողովը հանդես է գալու որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ունենալով սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորություններ։ Օրենքների փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով. https://www.arlis.am/hy/acts/209785 https://www.arlis.am/hy/acts/209919 https://www.arlis.am/hy/acts/209913
Կարդալ ավելինAmio Visa Signature Business․ Ձեր հնարավորությունների բիզնես քարտը
Ամիօ բանկի կողմից բիզնես հաճախորդների համար նախատեսված Visa Signature Business քարտի հատուկ առաջարկը ավարտվել է, սակայն քարտը շարունակում է հասանելի լինել բոլոր անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար։ Visa Signature Business-ը պրեմիում դասի վճարային քարտ է, որը նախատեսված է այն կազմակերպությունների և բիզնես ղեկավարների համար, որոնք գնահատում են հարմարավետությունն ու բարձրակարգ ծառայությունները։ Քարտի հիմնական առավելությունները՝ Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում հերթերը շրջանցելու համար, Ճամփորդական ապահովագրություն, Բազմատեսակ զեղչեր տեղական և…
Կարդալ ավելինՄԽՉՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կառույցի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում, կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Մխչյան): Աշխատաքը դադարեցնելու հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի արձանագրված խախտումներն են: Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցման հնարավորությունը, չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ…
Կարդալ ավելինԱրծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից
Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը, «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ…
Կարդալ ավելին«ԼԱՍՏ ՊԱՆՐԱՏՈՒՆ» ԻՐԱՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԳՐԵԹԵ 200 ԿԳ-ԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Ստուգման արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ՝ սննդի կառույցի կաթնամթերքի պահեստային հատվածի հատակը, պատերը, դռները, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդամթերքի պահման համար նախատեսված դարակաշարերը և պանիրների պահման տարաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, պանիրները…
Կարդալ ավելինԹուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, բայց մի պայմանով․ Բաքվում Թուրքիայի դեսպան
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով։ «Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993…
Կարդալ ավելինՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։ Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ…
Կարդալ ավելին









