Մեկ քարտ, շատ ուղիներ

Մեկ քարտ, շատ ուղիներ

Քարտ՝ ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։ Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ։ Առավելություններ և պայմաններ. Ամիօ բանկի բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար, Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար, քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000…

Կարդալ ավելին

Փետրվարին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1.5%-ով. Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով

Փետրվարին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1.5%-ով. Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով

2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.3%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 12.7%, ծառայություններ՝ 12.1%, առևտրի շրջանառություն՝ 6%, Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով։ 2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով. արտահանումը նվազել է 67.7%-ով, իսկ ներմուծումը՝ 55.2%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է…

Կարդալ ավելին

«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։ Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար: Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն  հետևյալ ուղղություններուվ` հուլիսի 4-9-ը՝  «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական», հուլիսի 9-14-ը՝…

Կարդալ ավելին

Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Կարդալ ավելին

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում իր աշխատանքներն է սկսել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար: Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով 2013-2017 թթ. ընթացքում Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային առաջնորդներից մեկն է: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ տարբեր պետական…

Կարդալ ավելին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ։    Նպատակ ունենալով խթանել մարդասիրական գաղափարների տարածում, Ազգային ընկերույթյունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ։ Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն համահավաք ժողովածույով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հեղինակները կստանան պարգև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի կողմից։ Մրցույթի վերջնաժակետն է 2025 թվականի մայիսի 1-ը։ Նախապատվություն կտրվի այն ստեղծագործություններին, որոնց հիմքում ընկած կլինեն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման…

Կարդալ ավելին

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ✔️ընտրողի անհատական տվյալներ, ✔️հաշվառման հասցե, ✔️քվեարկության օր, ✔️քվեարկության ժամանակ, ✔️ընտրողի ընտրական տեղամասի համար, ✔️տեղամասային կենտրոնի հասցե: Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող…

Կարդալ ավելին

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ: Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…

Կարդալ ավելին
1 179 180 181 182 183 828