Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ… Հանրապետությունում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի…
Կարդալ ավելինԴատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ ՀՅԴ Բյուրո
Դատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում․ «Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։ Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները…
Կարդալ ավելինԲաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար
Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ «Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետեւանքով ստեղծված իրավիճակը… Ընդգծվել է որեւէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարեւան եւ բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԻրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը
Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, բրիգադի գեներալ Էսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցը փակելու հարցը դիտարկվում է, եւ Իրանը համապատասխան որոշում կընդունի ամենայն վճռականությամբ»,- ասել է գեներալ Կոուսարին։ Ավելի վաղ Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան խորհուրդ էին տվել իրենց առեւտրային նավերին խուսափել Ադենի ծոցով նավարկելուց եւ իրենց երթուղիները գրանցելուց Հորմուզի նեղուցով՝ ուրբաթ Իրանի դեմ Իսրայելի լայնածավալ գրոհներից հետո։ Այս մասին վկայում են այն փաստաթղթերը, որոնց ծանոթացել է Reuters…
Կարդալ ավելինԱՄՆ-ը հուսով է, որ Իրանը կընտրի բանակցությունները՝ թեժացման կարգավորման համար
Միացյալ Նահանգները հուսով է, որ Իրանը կշարունակի բանակցությունների ուղին՝ Մերձավոր Արեւելքում լարվածության սրումը կարգավորելու համար, Fox News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զգոն ենք։ Մենք պատրաստ ենք վճռականորեն արձագանքել, մինչդեռ նախագահը շարունակում է Իրանին ասել. «Դուք խաղաղության հնարավորություն ունեք»։ Դա իսկապես այդպես է, [հնարավորությունը] ներառում է այն, ինչ քննարկվել է։ Իրանը գիտի դրա մասին, նրանք գիտեն, որ կարող են վերադառնալ։ «Հիմա նրանք իրենք են որոշումներ կայացնում։ Մենք հույս ունենք, որ նրանք կընտրեն բանակցությունների տարբերակը»,- ընդգծել է նա։ «Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել Մերձավոր Արեւելքում գտնվող իր քաղաքացիների եւ ռազմական բազաների անվտանգությունը»,- հայտնել է Հեգսեթը։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր քաղաքացիներին, մեր բազաները, մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։ «Մենք օգտագործում ենք բոլոր հասանելի միջոցները մեր ժողովրդին տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում պաշտպանելու համար»,- ավելացրել է նա։ Նա զգուշացրել է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ցանկացած գործողությունից։
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։
Կարդալ ավելինԿաշառքի դիմաց 300.000 ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան ազատազրկվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, ով կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այս մասին հայտնում են դատախազությունից։…
Կարդալ ավելինՊատգամավորներն առաջարկել են տուգանել և միավորներ հանել ավտոմեքենայում բարձր երաժշտության համար
Վարորդները, որոնք իրենց ավտոմեքենաների վրա տեղադրում են լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ կամ «սպորտային» խլացուցիչներ, պետք է տուգանվեն։ Դրա մասին հունիսի 13-ին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ճանապարհային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների և հարակից օրենքներում փոփոխությունների վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Ըստ նրա՝ լրացուցիչ երաժշտական ուժեղացուցիչները և շարժիչի խլացուցիչները խախտում են ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթևեկության կանոնները։ «Արդյունքում, աղմուկի աղտոտվածության մակարդակը զգալիորեն…
Կարդալ ավելինԻսրայելը «համարժեք պատասխան» կստանա Իրանին հասցված հարվածների համար. Փեզեշքիան
Իսրայելը «համարժեք պատասխան» կստանա Իրանից՝ Իրանի տարածքում հարվածների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի) ագրեսիային անպայման համարժեք պատասխան կհաջորդի», -շեշտել է Փեզեշքիանը։
Կարդալ ավելինԻսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա մի քանի իրանական հրթիռներ են հարվածել. IRNA
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է IRNA գործակալությունը։ Իր հերթին, ԻՀՊԿ-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքում գտնվող տասնյակ թիրախների։ Military Observer-ի թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Դիմոնայում տեղակայված Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել։ Կիրյայում գտնվող կառավարական համալիրը, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը, ըստ տեղեկությունների՝ իրանական հարվածի հետևանքով գործնականում ոչնչացված է։
Կարդալ ավելին