ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը: Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև,…
Կարդալ ավելինՄոլորակ, որն այրվում է կրակի մեջ. Աստղագետները հայտնաբերել են 140 լուսային տարի հեռավորության վրա գտնվող գոլորշիացող աշխարհ
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) հայտնաբերել են զարմանալի էկզոմոլորակ, որը բառացիորեն գոլորշիանում է իր աստղի այրող ջերմությունից: BD+05 4868 Ab անվանումով այս մոլորակը, որը գտնվում է Պեգասի համաստեղությունում, իր հետևից թողնում է 9 միլիոն կիլոմետր երկարությամբ փոշոտ պոչ: Astrophysical Journal Letters-ում հրապարակված հետազոտությունը բացահայտում է այս տիեզերական երևույթի մանրամասները և դրա նշանակությունը գիտության համար: Պատմում ենք, թե ինչպես է հայտնաբերվել այրվող աշխարհը, ինչու է այն քայքայվում և ինչ է դա նշանակում կյանքի որոնման համար: Գոլորշիացող աշխարհ. Ի՞նչ…
Կարդալ ավելինԼոս Անջելեսում և Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն
Լոս Անջելեսի և Գլենդելի միացյալ դպրոցական շրջանների դպրոցները հինգշաբթի փակ կլինեն՝ նշելու համար Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայտնում է NBC Los Angeles-ը։ 2020 թվականին Լոս Անջելեսի կրթության վարչությունը որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը փակել դպրոցները։ 2013-2014 ուսումնական տարում Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի աշակերտների ու ուսուցիչների համար ապրիլի 24-ին հանգստյան օր է: 2022 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը որպես ազգային հիշատակի օր սահմանելու մասին օրինագիծը: Հայոց ցեղասպանության զոհերի…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք»
Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով՝ անդրադառնալով «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին»։ «Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը և միջազգային իրավունքը: Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են: Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին: Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց…
Կարդալ ավելինՀայրենական մեծ պատերազմի մասնակիցների և ազգությամբ ռուսների գերեզմանատեղիները ադրբեջանական վանդալիզմի թիրախ
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքները, ներառյալ՝ պատմական հուշարձաններն ու գերեզմանատները, մշտապես ենթարկվել են վանդալիզմի։ Մշակութային ժառանգության ավերմամբ Բաքուն ունի մեկ նպատակ՝ միտումնավոր ջնջել հայկական ժառանգության պատմությունը, վերացնել հայկական հետքն այդ տարածքներից։ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, որը բացահայտորեն հակասում է իրենց կողմից հայտարարված «բազմամշակութային քաղաքականության» սկզբունքներին, իրականում ուղղված է ոչ միայն հայկական, այլև՝ իրենց երկրում այլ ազգերի պատմական ու կրոնական ժառանգության ոչնչացմանը։ Իբրև թե «ադրբեջանական ինքնություն» կերտելով՝ երկրում, ի թիվս այլոց, թիրախավորում են նաև ռուսական…
Կարդալ ավելին«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում
Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ Փոխառված նյութերը՝ անձնագրեր,…
Կարդալ ավելինՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը: Ըստ այդմ՝ 9322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական…
Կարդալ ավելինԻրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․ ✔️Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, ✔️Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից, ✔️երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի…
Կարդալ ավելինԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, ԱՑԽՄ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, խմորասնկեր, բորբոսասնկեր, քամած մածունի նմուշը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական…
Կարդալ ավելին