Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։
Կարդալ ավելինՄետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե
Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՀայաստանը մնալո´ւ է կանգուն. Հայկ Կոնջորյանը՝ «հրեշավոր ծրագրի» մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձություններին: «Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի: Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն…
Կարդալ ավելինՄիրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։
Կարդալ ավելինՏոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ալիեւի հետ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ։ Վառելիքը կհասցվի Աղդամ (Ակնա)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։ Արցախում տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Կարդալ ավելինԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ: «Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային…
Կարդալ ավելինԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն
ՍԵպտեմբերի 23 -ին ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը մտել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարդալ ավելինՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները. -Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, -որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, -ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, -Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության…
Կարդալ ավելինՇոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին
Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ տեղի բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով, նշվում է հաղորդագրության մեջ: Գերմանիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ է Հայաստանի եւ…
Կարդալ ավելին