Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խուլիգանության, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, ավազակության, համակարգչային…

Կարդալ ավելին

ԱԱԾ-ին հատկացվեց լրացուցիչ 409 մլն դրամ, որ ավելի արդյունավետ աշխատեն

ԱԱԾ-ին հատկացվեց լրացուցիչ 409 մլն դրամ, որ ավելի արդյունավետ աշխատեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով հատկացված կառավարության  պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել Հայաստանի ԱԱԾ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը  պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Այս որոշման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

Կարդալ ավելին

Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում ունենալ. ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում ունենալ. ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկյակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմում օգնական-արտաքին քաղաքական հարցերի բաժնի…

Կարդալ ավելին

ՌԴ-ն թույլատրել է «միջուկային հագեցվածությամբ» հրթիռներ տեղակայել՝ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան զենքի տեղակայման

ՌԴ-ն թույլատրել է «միջուկային հագեցվածությամբ» հրթիռներ տեղակայել՝ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան զենքի տեղակայման

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Մոսկվան կարող է հրթիռներ տեղակայել, այդ թվում՝ «միջուկային սարքավորումներով»՝ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան զենքի տեղակայման։ «Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ Ռյաբկովը չի հստակեցրել, թե որտեղ և ինչ տեսակի հրթիռներ կարող են տեղակայվել, հաղորդում է Meduza-ն։ Հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների «տարբեր» տեղակայումը Գերմանիայում: Հեռահար կրակային ստորաբաժանումները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk հրթիռներ և հիպերձայնային զենքեր, որոնք մշակվում…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 387.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  504.00 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 389-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի անվամբ քաղաքացուհի Ս․Մ-ի կողմից բերված հանձնուքը։ Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի…

Կարդալ ավելին

Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը

Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը

Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստին: Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։ Ներկայումս  որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման ընդունումը…

Կարդալ ավելին

Ռումինիայում պնդում են, որ 3 տարի անց արհեստական ​​բանականությամբ ռոբոտները կփոխարինեն պետական ​​ծառայողների 30%-ին

Ռումինիայում պնդում են, որ 3 տարի անց արհեստական ​​բանականությամբ ռոբոտները կփոխարինեն պետական ​​ծառայողների 30%-ին

Ռումինիայում պետական ​​ծառայողների մոտ մեկ երրորդը առաջիկա երեք տարում թոշակի կանցնի, և նրանց մի զգալի մասը կփոխարինվի արհեստական ​​բանականությամբ հագեցած ռոբոտներով։ Ըստ Digi24-ի՝ վկայակոչելով պետական ​​տվյալներին՝ դրա մասին հայտարարել է թվայնացման նախարար Բոգդան Իվանը։ Ռումինիայի կառավարությունը վերջերս ընդունել է 2024-2027 թվականների արհեստական ​​բանականության ոլորտում Ռումինիայի ազգային ռազմավարությունը, որը մամուլի ասուլիսում ներկայացրել է երկրի թվայնացման նախարարը։ «Առաջիկա երեք տարիների ընթացքում ակնկալվում է, որ պետական ​​ծառայողների մոտ 30%-ը ստիպված կլինի թոշակի անցնել։ Ակնհայտ է, որ նրանց աշխատանքի…

Կարդալ ավելին

Զախարովա. Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատանքի շուտափույթ մեկնարկի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել

Զախարովա. Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատանքի շուտափույթ մեկնարկի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել

Մեր վերաբերմունքը Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության լիարժեք աշխատանքի արագ մեկնարկի նկատմամբ չի փոխվել. Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով այս հարցում մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։ Մենք Երեւանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական ​​պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքը»,- ասել է Զախարովան։

Կարդալ ավելին

Երկրաշարժ Երևան քաղաքից 30 կմ հարավ. երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ

Երկրաշարժ Երևան քաղաքից  30 կմ հարավ. երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ

Սույն թվականի հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից  30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։

Կարդալ ավելին
1 128 129 130 131 132 570