Եվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են Ուկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության հետ կապված։ «Այդ համալիր միջոցներն ուղղված են մի շարք սահմանափակիչ միջոցների հայելային արտացոլմանը, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ եւ դրանով իսկ լուծում են շրջանցման խնդիրը՝ պայմանավորված ռուսական եւ բելառուսական տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանով»,- նշվել է հաղորդագրությունում։ Մտցված սահմանափակիչ միջոցները կվերաբերեն բելառուսական տնտեսության…
Կարդալ ավելին89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։Այս մասին հայտնում են Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է գրառման մեջ։
Կարդալ ավելինԿկարգավորվեն անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնները, տնտեսվարող սուբյեկտների տարածքները կապահովվեն տեսահսկման համակարգերով. անդրադարձ ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններին
Հունիսի 26-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։ Ներկայացվել են հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները: Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է. «Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։ Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. • Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։ • Անհատական շարժունակության միջոց…
Կարդալ ավելինՎրաստանի իրավապահների կողմից սպանության և սպանության փորձի մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում
Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ: Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը: Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա…
Կարդալ ավելինՀայաստանյան 18 գինեգործական ընկերություն մասնակցել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսին
Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հայ գինեգործները հունիսի 24-ին և 25-ին մի շարք հանդիպումներ են ունեցել համտեսողների, սոմելիեների, գինու ոլորտի բիզնես…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և…
Կարդալ ավելինԻրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից
Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցնում միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել է արդյունքները, տեղեկացրել է IRNA-ն։ Հաշվարկների արդյունքներով՝ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, իսկ Ջալիլին՝ 7 189 756։ Իրանի նախագահի մյուս երկու թեկնածուները՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին, բավական հետ են մնացել՝ 2…
Կարդալ ավելինԲյուրականի Աստղադիտարանի վերջերս արձանագրած ձեռքբերում-նորությունները ամփոփ նկարագրությամբ
Հայտնի են դարձել 2024-2027թթ Միջազգաին աստղագիտական միության (ՄԱՄ) բաժանմունքների նոր ղեկավար մարմինների (SC) և հանձնաժողովների կազմկոմիտեների (OC) կազմերը։ Բաժանմունքների և հանձնաժողովների ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ և համընկնում ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) տարվա հետ: Այս ընտրությունները շատ կարևոր են ՄԱՄ կառույցների նորացման համար։ C բաժանմունքի՝ Կրթություն, հանրայնացում և ժառանգություն ղեկավար մարմնի կազմի անդամ է ընտրվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Այս բաժանմունքն ունի ավելի քան 2686 ակտիվ անդամ: Այն անդրադառնում է թե՛ ֆորմալ…
Կարդալ ավելինԼոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել
Հունիսի 27-ին Երևանում անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատում։ Անդրադառնալով Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությանը՝ փոխնախարարը նշել է, որ այն նոր նշաձող է արտակարգ իրավիճակներում պետության…
Կարդալ ավելինԿառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին է ներկայացրել անվանական ՀՆԱ վերանայումները, տնտեսական աճի ներուժը և հնարավոր ռիսկերը, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, ֆինանսավորման կարիքները և աղբյուրները, արտարժութային հոսքերն ու միջազգային պահուստները, ինչպես նաև 2025-2027 թվականների ծախսային շրջանակները: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված ծրագրի շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:
Կարդալ ավելին