«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդումները» բանակցային գործընթացի համար հիմնական խոչընդոտն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Խովաեւին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
Կարդալ ավելինԱտելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության…
Կարդալ ավելինՀայաստանի ինքնիշխանության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Ոսկանյան
Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտութան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։ Չի կարող ինչ-որ մեկը…
Կարդալ ավելինԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել
ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին ասել է, որ զենքով բռնությունը Միացյալ Նահանգներում դարձել է հանրային առողջության ազգային ճգնաժամ, հաղորդում է HealthDay-ը: «Այսօր, առաջին անգամ մեր գրասենյակի պատմության մեջ, ես հրապարակում եմ գլխավոր վիրաբույժի առաջարկությունները հրազենային բռնության վերաբերյալ: Այն նկարագրում է հրատապ սպառնալիքը, որը հրազենային բռնությունը ներկայացնում է մեր երկրի առողջության և բարեկեցության համար, ասել է դոկտոր Վիվեկ Մուրթին առողջապահական նոր ուղեցույցները հրապարակող ուղերձում: «Որպես բժիշկ՝ ես մոտիկից տեսել եմ հրազենային բռնության հետևանքները: Սրանք մայրեր և…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ: Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ: Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական…
Կարդալ ավելինՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին/տեսանյութ/
Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ,…
Կարդալ ավելին«Որպես մարզի ղեկավար ու նաև որպես որդուն բանակ ճանապարհող ծնող, ձեր ավագ ընկեր, անկեղծորեն մաղթում եմ, որ ծառայությանը վերաբերվեք որպես սուրբ գործի».Ահարոն Սահակյանի հուզիչ գրառումը
Կոտայքի մարզպետն այսօր սոցիալական հարթակներում գրառում է կատարել, որն ուղղված է մեր նորակոչիկներին ու սիրելի որդուն, որտեղ մասնավորապես ասում է ,- «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօրվանից մեկնարկում է 2024 թվականի ամառային զորակոչը, իսկ դա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնել ծառայության և միանալ հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին: Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է պետական սահմանից ու հայ զինվորից: Հայրենիքը մեկն է ու յուրաքանչյուրիս պարտքն է այն պահել, պաշտպանել, փայփայել ու սիրել: Լիահույս եմ, որ…
Կարդալ ավելինԿիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ/տեսանյութ/
Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները…
Կարդալ ավելինՀոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա…
Կարդալ ավելինԵՄ-ը իրավաբանական սողանցք է մտածել, որպեսզի շրջանցի Ուկրաինայի աջակցության Հունգարիայի վետոն. FT
Ինչպես գրել է Financial Times-ը, ԵՄ-ը մշակել է իրավաբանական սխեմա, որպեսզի շրջանցի Ուկրաինայի համար զենք գնելու Հունգարիայի վետոն՝ ի հաշիվ այս տարի սառեցված ռուսական ակտիվների։ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը FT-ին հայտնել է, որ, քանի որ Հունգարիան ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները հատկացնելու մասին, նա «չպետք է լինի այդ փողերի օգտագործման մասին որոշման մի մասը»։ Նա ավելացրել է, որ գտնված շրջանցող ուղին «դժվար է, ինչպես եւ ցանկացած իրավաբանական լուծում, բայց այն…
Կարդալ ավելին