Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ: Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը…
Կարդալ ավելինՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել. Reuters
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 35 երկրների կառավարիչների խորհուրդը չորեքշաբթի բանաձև է ընդունել՝ Իրանին կոչ անելով ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել բարձրաստիճան տեսուչների վրա դրված վերջերս ընդունված արգելքը։ Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որն ի սկզբանե ԱՄՆ-ի մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կպատասխանի նախորդ բանաձևերին՝ ընդլայնելով իր միջուկային գործունեությունը, ի վերջո ընդունվել է 20 երկրների աջակցությամբ, երկու երկիր դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել:
Կարդալ ավելին«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ
2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները՝ Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm)…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
Հունիսի 5-ին տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման առնչությամբ աշխատաժողով, որին մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Քննարկման է ներկայացվել Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորման գնահատման զեկույցը, այդ թվում՝ ձևանմուշը, որը դարձել է ինտենսիվ քննարկումների առարկա։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ համատեղ ուժերով հավակնոտ օրակարգ ձևավորելու համար։ Նա նշել է, որ ՆԳ նախարարության համար կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների…
Կարդալ ավելինՀետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։ ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։ Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար: Խմբում ներգրավված…
Կարդալ ավելինՀայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: progessamenia.com -ին փոխանցված տեղեկատվությամբ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը,…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար: Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփում է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության…
Կարդալ ավելինՊարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ
Պարզաբանում․ Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ ( մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում: Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էր տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ: Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է:…
Կարդալ ավելինԻրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցում է ստացել Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Գործակալությունը նշել է նրանց անունները՝ Զոհրե Էլահիյան, Սեյեդեհ Համիդե Զարաբադի, Խաջար Չենարանի եւ Ռաֆաթ Բայաթ։ Նրանք բոլորը Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախկին պատգամավորներ են։ Էլահիյանը 56 տարեկան է, կրթությամբ՝ բժիշկ, այժմ աշխատում է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայում։ Զարաբադին 45 տարեկան է, ներկայացնում է բարեփոխիչների թեւը։ Իր թեկնածության գրանցումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ արտաքին քաղաքականույունում կողմ է «դեէսկալացիային» եւ…
Կարդալ ավելին