Առաջարկում ենք մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 925 մլն դրամ հատկացնել 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Որ այդ հատկացումն էլ իրականացնենք, [ստացվում է]՝ արդեն այս տարի Կառավարությունը 15 մլրդ 660 մլն դրամ հատկացրել է համայնքներին սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են գազիֆիկացման, գազատարի կառուցման, ճանապարհների, բակերի նորոգման, հիմնանորոգման, ջրահեռացման համակարգի ու…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն անփոփոխ է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.39 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ «Հայպետհիդրոմետ»-ից հաղորդում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+24, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30, Սևանա լճի…
Կարդալ ավելինԺողովրդին պետք է բացատրություն տանք, թե ինչու ենք տասնյակ միլիարդ դրամ ծախսել և պարեկային ծառայություն ստեղծել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Պարեկային ծառայությանը՝ նկատելով, որ այն մեր առաջնային աչքն է ամեն ինչի վերաբերյալ: «Շատ կարևոր է, որ Պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր: Սա հայեցակարգային կարևոր հարց է, որովհետև Պարեկային ոստիկանության ներդրման առաջնային նպատակը և իմաստը եղել է դա, Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ և անտարբեր»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի հետ կապված Պարեկային ծառայությունից ակնկալիքները շարունակվելու են մեծանալ. «Մենք Հայաստանի ժողովրդին պետք…
Կարդալ ավելինՊարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով. Սասուն Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: «Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ»,-ասաց նա: Խաչատրյանը ներկացրեց նաեւ մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են. «Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ…
Կարդալ ավելինՆոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում կայացրեց որոշում, որով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների: «Միասնական կրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա նախարարությանը արդյունավետ իրականացնել իր քաղաքականությունը մեկ կենտրոնում։ Նախագիծը նախևառաջ ուղղված է կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գործընթացների կառավարման բարելավմանը», — ընդգծեց Սարգսյանը։ Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաև կապահովի ճգնաժամային իրավիճակներում…
Կարդալ ավելինՆախկինում մենք տարեկան կտրվածքով շուրջ 17 հազար վարույթ չէինք նախաձեռնում, իսկ հիմա նախաձեռնում ենք. Քյարամյան
Երբ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում, մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ խոշոր մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը: Սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, սառը զենքեր և առհասարակ զենքեր պահելու դեպքեր էին: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, թե ինչը կարող է ազդել հանցավորության աճի վրա: «Սա գնահատման տեսանկյունից շատ լավ է, որովհետև այդ դեպքերն օբյեկտիվ իրականության…
Կարդալ ավելինՀայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ.Պապոյան
Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։ Այս մասին Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեր գինին որակով գերազանցում է իր ճանաչելիությունը, և մենք պետք է կենտրոնանանք նրա առաջմղման վրա։ Միջազգային բազմաթիվ փորձագետներ հայկական գինին հաճելի բացահայտում են համարում և նշում, որ այն կարող է զարմացնել սիրահարներից շատերին»,– ընդգծեց նախարարը։ Նա հավելեց, որ հայկական գինիների մեծ մասը ոչ միայն համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այլև…
Կարդալ ավելին17,8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. Աննա Վարդապետյան
Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում և ընդդիմության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման վերաբերյալ, նրանց տպավորությունը կամ պնդումը, կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է ու շարունակում է աճել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս թեմայով: Վարդապետյանն ասաց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ հանցավորության աճ էր գրանցվել,…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 19 ավոտթար. Զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, զորակոչից խուսափելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, հոգեկան ներգործունեության, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, բնակարանային…
Կարդալ ավելին