Մայրերի մոտ ավելանում է ուղեղի գորշ նյութի խտությունը. SciRep

Մայրերի մոտ ավելանում է ուղեղի գորշ նյութի խտությունը. SciRep

Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է դրական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում կանանց ուղեղում հղիությունից հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։ Մասնագետները կենտրոնացել են 45-82 տարեկան  19 հազար կանանց եւ 17,6 հազար տղամարդկանց ընտրանքի վրա։ Մասնակիցները սքանավորվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Դա թույլ է տվել թիմին չափել ուղեղի տարբեր մասերի գորշ նյութի խտությունը։ Հետազոտողները համեմատել են մայրերին եւ մայր չդարձած կանանց, ինչպես նաեւ հայրերին եւ հայր չդարձած տղամարդկանց։ Երաշխավորելու համար,…

Կարդալ ավելին

ՆԳ փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը կին ոստիկանների հետ հանդիպմանը քննարկել են ոստիկանական աշխատանքում կանանց ներկայացվածության և մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ հարցեր(տեսանյութ)

ՆԳ փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը կին ոստիկանների հետ հանդիպմանը քննարկել են ոստիկանական աշխատանքում կանանց ներկայացվածության և մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ հարցեր(տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ օգոստոսի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում են ունեցել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և նրա թիմին՝ սերտ համագործակցության և հանդիպման նախաձեռնության համատեղ պատրաստակամության համար։ Փոխնախարարը նշել է, որ քննարկումների նպատակը ոչ միայն կանանց ներկայացվածության ընդլայնմանը խոչընդոտող հանգամանքների վերհանումն է, այլև համակարգում կին ծառայողների ներուժի պահպանման, կարողությունների կատարելագործման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ապարանի պանրի գործարան ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։   Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ…

Կարդալ ավելին

Սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

Սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության փոխանցմամբ ՝ օգոստոսի 24-ին, ժամը 21.08-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է եղբոր 45-ամյա որդին: 45-ամյա տղամարդը սպանության փորձի…

Կարդալ ավելին

Բացահայտվել է հանցագործության 193 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 60 մարդ

Բացահայտվել է հանցագործության 193 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 60 մարդ

Այսօր  ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: ՆԳՆ-ից  տեղեկացնում են, որ մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 20, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության ու…

Կարդալ ավելին

ԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT

ԵՄ երկրներն անտեսել են ԵՀ ղեկավարի խնդրանքը հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին. FT

Եվրամիության երկրների իշխանություններն արհամարհել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խնդրանքը՝ հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին։ Այսպիսի կարծիք է հայտնվել Financial Times (FT) թերթում հրապարակված հոդվածում։ Նրա հաշվարկներով՝ 27 երկրներից միայն 5-ն է ներկա պահին առաջադրել կանանց ԵՀ հանձնակատարների պաշտոնում, որոնցից երկուսի թեկնածությունն արդեն հաստատվել է, մեկը ինքն է՝ ԵՀ նախագահը (Գերմանիայից) եւ եվրադիվանագիտության ղեկավար Քայա Կալասը (Էստոնիայից)։ Եվս երեք թեկնածու առաջադրվել է Խորվաթիայից, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից։ Վեց երկրներ, ներառյալ Իսպանիան, առայժմ պաշտոնապես իրենց…

Կարդալ ավելին

Այսօր Սևանա լճի օրն է

Այսօր Սևանա լճի օրն է

Սևանա լճի օրը հաստատվել է 1999 թ․ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։ Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։ Կեղտաջրերի…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

ՄԻՊ-ը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները: «Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու…

Կարդալ ավելին

Երբ կմեկնարկի ուսումնական տարին

Երբ կմեկնարկի ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա  Անդրեասյանը որոշում է ստորագրել: «2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար»,- ասված է նախարարի հրամանում:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև…

Կարդալ ավելին
1 92 93 94 95 96 568