ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ից և ավարտվում է ապրիլի 23-ին

ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ից և ավարտվում է ապրիլի 23-ին

ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին։ Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները։ԿԸՀ-ի պաշտոնական…

Կարդալ ավելին

Իրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». Նեթանյահու

Իրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «Իրանը ենթարկվում է կործանման», քանի որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածներ են հասցնում օդից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զարգացման նրա ծրագրերին, բայց ավելացրել է, որ վարչակարգի իրական փոփոխման համար «ցամաքային բաղադրիչ» է պահանջվում, տեղեկացրել է CNBS-ը։ «Դուք հո չեք ուզում մի այաթոլային փոխարինել մյուսով,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։- Դուք հո չեք ուզում Հիտլերին փոխարինել Հիտլերով»։ Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը ի վերջո պետք է «հասնի այդ պահին»։…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու  իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու  իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր: Անդրադարձ է…

Կարդալ ավելին

«Տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար».հանձնաժողով

«Տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար».հանձնաժողով

«Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել  ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։ Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրեն պատկանող «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների ներքո ներկայացվող օծանելիքներ է իրացրել այն դեպքում, երբ դրանք օրիգինալ արտադրանք չեն հանդիսացել։  Ընդ որում,…

Կարդալ ավելին

Իսրայելը «վա-բանկ է գնում» և կանգ չի առնի՝ մինչև Իրանում ռեժիմը չփոխվի. քաղաքագետ

Իսրայելը «վա-բանկ է գնում» և կանգ չի առնի՝ մինչև Իրանում ռեժիմը չփոխվի. քաղաքագետ

Իրանի դեմ պատերազմում Իսրայելի վերջնական նպատակը ռեժիմի փոփոխությունն է, քանի որ դա միակ միջոցն է, որով Թել Ավիվը տեսնում է իր անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող և արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Իսրայելն իր ծրագիրն իրականացնում է փուլ առ փուլ։ Առաջին փուլը ներառում էր որոշում ընդունողների վերացումը, որին հաջորդում էին ռազմական և միջուկային ենթակառուցվածքները։ Երրորդ փուլը ներառում էր Իրանին վերականգնվել և երկիրը կառավարելուն օգնելու ունակ…

Կարդալ ավելին

Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան

Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան

Հերթական նախընտրական որոշումն է կայացրել իշխող քաղաքական ուժը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ շուտով կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր։

Կարդալ ավելին

Բուշերի ատոմակայանի վրա հարձակումը տեղի է ունեցել գործող ռեակտորից 200 մետր հեռավորության վրա. Ռեզա Նաջաֆի

Բուշերի ատոմակայանի վրա հարձակումը տեղի է ունեցել գործող ռեակտորից 200 մետր հեռավորության վրա. Ռեզա Նաջաֆի

Իրանի Բուշերի ատոմակայանի վրա մարտի 17-ին հարձակումը, որտեղ աշխատում են ավելի քան 400 ռուս մասնագետներ, տեղի է ունեցել գործող ռեակտորից 200 մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հաղորդում է ТАСС-ը։ «Երեքշաբթի, տեղական ժամանակով 19:00-ին, միջուկային ռեակտորից 200 մետր հեռավորության վրա գտնվող Բուշերի ատոմակայանի վրա միտումնավոր հարձակում է տեղի ունեցել։ Բուշերի ատոմակայանի վրա հարձակումը երրորդ հարվածն էր Իրանի միջուկային օբյեկտների մատույցներում՝ Նաթանզի և Սպահանի վրա հարձակումներից…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՅԷՄ ՖԱԿՏՈՐԻ»-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՅԷՄ ՖԱԿՏՈՐԻ»-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը

Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Որակյալ կրթության ապահովման շարունակական աշխատանքներ՝ սկսած ենթակառուցվածքներից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հարցի քննարկումը՝ ընդգծելով, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում են Կառավարության ծրագրի այն կարևոր կետերը, որոնք կապված են տարբեր իրավունքների պաշտպանության…

Կարդալ ավելին

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

  Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։ Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված…

Կարդալ ավելին
1 2 3 830