ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Այս մասին  տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների…

Կարդալ ավելին

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։ Քննությամբ փաստական տվյալներ են…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 3-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կկրեն տեղատարափ անձրեւների բնույթ։ Որոշ տեղերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ  18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19, Կոտայքի…

Կարդալ ավելին

Եղիշե Չարենցի դստեր հոգեհանգիստը տեղի կունենա ժամը 18:00-20:00-ն՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

Եղիշե Չարենցի դստեր հոգեհանգիստը տեղի կունենա ժամը 18:00-20:00-ն՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ: Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Շահումյան 2 գերեզմանատանը: «Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 թվականից ի վեր հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե. Չարենցի ստեղծագործական…

Կարդալ ավելին

ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ ընդերքի դեգրադացիան վտանգներ է պարունակում մարդկային կյանքի համար

ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ ընդերքի դեգրադացիան վտանգներ է պարունակում մարդկային կյանքի համար

Ընդերքի արագ դեգրադացիան վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Այս մասին Ագադիրում հայտնել է ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Նա ելույթ է ունեցել «Կայունության հիմքի վրա. բացահայտելով ընդերքի կարեւորությունը կայուն զարգացման համար» թեմայով միջազգային համաժողովի փակմանը, որը կազմակերպել էին ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ Մարոկկոյի իշխանությունները։ «Ընդերքի արագ դեգրադացիան լուրջ վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Ընդերքը վճռական դեր է խաղում Երկրի վրա կյանքի պահպանման համար, սակայն այն…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ում Ռուսաստանից պահանջել են դադարեցնել GPS-արբանյակների խլացումը

ՄԱԿ-ում Ռուսաստանից պահանջել են դադարեցնել GPS-արբանյակների խլացումը

ՄԱԿ-ի մեջ մտնող Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ) Ռուսաստանից պահանջել է դադարեցնել միջամտությունները եվրոպական երկրների արբանյակային համակարգերի աշխատանքին։ «Խորհուրդը լուրջ անհանգստություն է հայտնել ազդանշանների օգտագործման առիթով՝ միտումնավոր վնասակար խափանումներ ստեղծելու նպատակով»,- Reuters-ը մեջբերել է միության կոմիտեի հայտարարությունը։ Նշվել է, որ ԷՄՄ-ին բողոք են ներկայացրել ԵՄ չորս երկրներ՝ Ֆրանսիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ Ուկրաինան։ Պետությունները նշել են արբանյակների աշխատանքի մշտական խափանումները վերջին ամիսներին։ Նրանց տվյալներով՝ ՌԴ-ն լռեցրել է ինքնաթիռների GPS ազդանշանները, ինչը սպառնալիքի տակ է դրել…

Կարդալ ավելին

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղում տվել է հանձնարարականներ

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղում տվել է հանձնարարականներ

Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը։ Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզի համագործակցության հեռանկարները Ֆրանսիայի գյուղատնտեսական դեպարտամենտի հետ

Գեղարքունիքի մարզի համագործակցության հեռանկարները Ֆրանսիայի գյուղատնտեսական դեպարտամենտի հետ

Գեղարքունիքի մարզպետ ՝ Կարեն Սարգսյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում:Այդ մասին ամփոփ ներկայցնում է մարզպետը:Ի դեպ վերջին շրջանում մարզպետի գլխավորությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ ՝ լսումներ որոնք նախատեսված են մարզում  գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը՝ «Հուլիսի 1-ին ընդունեցի Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր իմ հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի…

Կարդալ ավելին

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: 6 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին
1 142 143 144 145 146 572