Կառավարությունը կհամաֆինանսավորի 12 համայնքների թվով 14 ծրագիր. Նոր որոշում

Կառավարությունը կհամաֆինանսավորի 12 համայնքների թվով 14 ծրագիր. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Կարդալ ավելին

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին. ցանկը համալրել են ծիրանը և խաղողը

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին. ցանկը համալրել են ծիրանը և խաղողը

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախագծի համաձայն՝ այս տարի կապահովագրվեն նաև ծիրանը և խաղողը, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը: «2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ»,- ասաց նախարարը:

Կարդալ ավելին

Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում որոշում կայացրեց, որով հստակեցվում են  հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ: Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով,  դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար: Ամրագրվում է 16 տարին լրացած…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝  +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +11+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝  +12+16, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +19+23, Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝  +22+26, Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝  +11+14,…

Կարդալ ավելին

Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության  կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 392.74  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.91 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.83 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-424 դրամով,…

Կարդալ ավելին

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով

Հայաստանը պետք է  փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է Report-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի առնչությամբ։ «Հաջորդ փուլում Բաքվի սպասելիքները հետեւյալն են. Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սամանադրությունում, որտեղ դեռեւս տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է նախարարը Բաքվի XII ֆորումի միջանցքներում։

Կարդալ ավելին

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար: Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ…

Կարդալ ավելին

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Մարտի 16-ից Հայաստանն իրավունք կունենա սկսել ԵՄ երկրներ բարձրորակ ակվակուլտուրային ձկան և ձկնամթերքի արտահանումը։ Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Նա ասաց, որ բանակցությունները տևել են շուրջ 8 տարի, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը իրավունք է ստացել բոլոր տեսակի ակվակուլտուրային ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ։ Պաշտոնյան հավելեց, որ ձեռնարկությունները պետք է ներառվեն TRACES համակարգում՝ կենդանական ծագման մթերքների վերահսկման և հետագծման բարելավման…

Կարդալ ավելին
1 2 3 640