Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի թիվս այլ հարցերի, «բարձր է գնահատվել խաղաղ գործընթացում ղազախական կողմի մշտական ​​աջակցությունը»։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը, նշելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ասել է, որ «հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաեւ Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։ Հանդիպմանը նաեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարները ստորագրել են 2025-2026թթ. գործողությունների պլանը։

Կարդալ ավելին

Էրդողանը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները

Էրդողանը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները

Թուրքիայի նախագահը հանդես է եկել տարածաշրջանային զարգացումների հետ կապված հայտարարություններով, անդրադարձ անելով նաեւ Հայաստանին։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե մարտի 5-ին, Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են նաեւ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլին +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+22,…

Կարդալ ավելին

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է  շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Քաղաքապետարանից  հայտնում են, որ մետրոյի դեպոյի  տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ,  825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։ Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 394.04  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.99 դրամ (աճել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  509.3 դրամ (նվազել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.11 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389.5-391 դրամով, վաճառվում է 395.5-396.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-427 դրամով,…

Կարդալ ավելին

Օզոնային աղտոտվածությունը բարձրացնում է երիտասարդ տարիքում սրտի կաթվածի հավանականությունը. GeoHealth

Օզոնային աղտոտվածությունը բարձրացնում է երիտասարդ տարիքում սրտի կաթվածի հավանականությունը. GeoHealth

Յելի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել օդում օզոնի մակարդակի բարձրացման եւ երիտասարդների մոտ սրտի կաթվածի բարձր ռիսկի միջեւ: Հետազոտությունը հրապարակվել է GeoHealth գիտական ​​ամսագրում։ Թիմն ուսումնասիրել է 18-55 տարեկան 2 322 պացիենտների տվյալները, որոնք սրտի կաթված են ստացել: Մասնագետներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության մակարդակը, ներառյալ օզոնը եւ PM2.5 մանր մասնիկները մասնակիցների բնակության վայրերի մոտ: Պարզվել է, որ օզոնի բարձր մակարդակը հարաբերակցվում է սրտի կաթվածի աճի հետ ներգործությունից 4-5 օր հետո: Ընդ որում՝ ոչ մի…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել(Տեսանյութ)

ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել(Տեսանյութ)

  «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ ՆԳ նախարարության հետ համագործակցության շրջանակում տարբեր ձևաչափերով միջոցառումները գեղեցիկ ավանդույթ են դարձել։ Հերթական միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին տոնական միջոցառում: Ներկա էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ Ուրախ ու ջերմ մթնոլորտը, երգն ու պարը բարեգործականի շահառուներին հնարավորություն տվեցին մոռանալ առօրյա դժվարություններն ու վայելել տոնական տրամադրությունը։  

Կարդալ ավելին

Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության  նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության,…

Կարդալ ավելին

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Գրականության…

Կարդալ ավելին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գևորգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:   Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով,…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 640