Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման գործոններով պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Աղիքային վարակներից խուսափելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման որոշ պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները։ Աղիքային վարակների բռնկման հիմնական պատճառներն են՝ սննդամթերքի պատրաստման տեխնոլոգիական կանոնների խախտումը, մթերքների ոչ ճիշտ պահպանումը, պիտանիության ժամկետների անտեսումը, սնունդ պատրաստելիս և օգտագործելիս անձնական հիգիենայի կանոնների խախտումը։ Աղիքային վարակների…
Կարդալ ավելինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
«Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։ Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։ Այսօր աշխարհում…
Կարդալ ավելինՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝ – ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ, – կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ, – օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն…
Կարդալ ավելինFreedom Broker Armenia-ն այսուհետ կներկայանա նոր Freedom բրենդային նշանով
Freedom Broker Armenia-ն հայտարարում է նոր Freedom բրենդային նշանի ներդրման մասին։ Այս փոփոխությունը Freedom Holding Corp.-ի համաշխարհային ռազմավարության շրջանակում իրականացվող գործընթացի մասն է, որի համաձայն խմբի ընկերություններն աստիճանաբար անցում են կատարում միասնական բրենդային ինքնության։ Այս քայլը պայմանավորված է հոլդինգի երկարաժամկետ նպատակով՝ բարձրացնել Freedom բրենդի ճանաչելիությունը և ամրապնդել դրա դիրքերը միջազգային շուկաներում։ Միասնական բրենդային ինքնությունը նպաստում է նրան, որ տարբեր երկրներում հաճախորդներն ու գործընկերները Freedom-ը ընկալեն որպես մեկ ամբողջական էկոհամակարգ՝ անկախ այն ծառայությունից, որից օգտվում են։…
Կարդալ ավելինՎարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն Ազգային ժողովում 1-ին ընթերցմամբ ներկայացրել է նախագիծը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթի հիմքում քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկներն են, ինչի արդյունքում մշակվել է բալանսավորված օրենսդրական լուծում։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։ Նոր ընթացակարգով նախատեսվում է՝…
Կարդալ ավելինՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։ Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Հունիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…
Կարդալ ավելին3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
Բանկ ընտրելիս կարեւոր են ոչ միայն ծառայությունները, այլեւ՝ հարմարավետությունն ու վստահելիությունը։ Ամիօ բանկը ներկայացնում է երեք պատճառ, թե ինչու ընտրել հենց իրենց։ 1. Ամբողջական բանկային լուծումներ՝ մեկ փաթեթում Ամիօ բանկի Active, Pro եւ Exclusive փաթեթները միավորում են քարտերը, հաշիվները, խնայողական գործիքները եւ մի շարք արտոնություններ մեկ լուծման մեջ։ Այսպես հաճախորդը մեկ ընտրությամբ ստանում է ոչ միայն բանկային քարտ, այլ՝ իր առօրյա բանկային կարիքների ամբողջական լուծումը։ 2. Բանկը՝ ձեր հեռախոսում AMIO Mobile հավելվածի միջոցով հնարավոր է…
Կարդալ ավելինԿլիմայի փոփոխության պատճառով որոշ երկրներ կդառնան կղզիներ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալների աշխարհի երեխաների գրեթե կեսը բախվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցության: Այսպիսով ՝ երաշտը , ծայրահեղ շոգն ու ջերմային ալիքները երեխաներին սպառնացող ամենատարածված և ամենավտանգավոր գլոբալ կլիմայական վտանգներրն են: Հայաստանը ինչպես գիտենք այս տարի նախագահելու է COP-17-ը, որի շրջանակներում շատ կարևոր է քննարկել այն խնդիրները , որոնք սպառնալիք են կենսաբազմազանության համար, կլիմայի փոփոխության և նրա ազդեցության գոտիները ուղիղ համեմատական են ջրի որակի , օդի աղտոտվածության քանակի վրա:Տվյալ տարածաշրջայի շրջակա միջավայրի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի հունիսի 08-ի թիվ ՑՊ-057-06/26 որոշման համաձայն: Ցուցակման պահից նշված պարտատոմսերով թույլատրվում է հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը: Ամիօ բանկի կողմից թողարկվել են 2,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.00% արժեկտրոնային տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Ընդհանուր թողարկումը կազմում է 25,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս:…
Կարդալ ավելին








