Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 406, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 312, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1637 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել…
Կարդալ ավելինԱնցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով: Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը…
Կարդալ ավելինԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները: Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության…
Կարդալ ավելինԿրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության իրավունքներին, խտրականության բացառմանը և իրավահավասարության ապահովմանը, երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին,…
Կարդալ ավելինԱննախադեպ գին և արժեքավոր մրցանակներ Amio Visa Signature Business քարտապանների համար
Մինչև հուլիսի 31-ը ձեռք բերեք Amio Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը աննախադեպ 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին և հնարավորություն կունենաք շահելու արժեքավոր մրցանակներից մեկը: Amio Visa Signature Business վճարային քարտը հնարավորություն է տալիս օգտվել պրեմիում դասի քարտերի համար նախատեսված մի շարք առավելություններից և առաջարկներից ինչպես առօրյա բիզնես գործընթացները կազմակերպելիս, այնպես էլ ճամփորդելիս։ Այս քարտով Ձեր առաջ կբացվեն օդանավակայանների բիզնես սրահների…
Կարդալ ավելինԴատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, դրամական միջոցներ և այլն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական անձում մասնակցություն. 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:
Կարդալ ավելինՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ…
Կարդալ ավելինՍտեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա նաև ներկայացրել է հաշիվ-ապրանքագրեր: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին: Կազմված փաստաթղթերը…
Կարդալ ավելինԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ
Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 – 8-ը: Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս): Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման…
Կարդալ ավելին