Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ հասցեներում բարեկարգվել են շենքերի բակերը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, ավելացվել են կանաչապատ տարածքները: Ընդհանուր առմամբ 2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում…
Կարդալ ավելին«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ
Հարցազրույց Ամիօ բանկի վարչության նախագահի տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույի հետ՝ Amio Pulse նախագծի շրջանակում։ -Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին, որտեղի՞ց եք սկսել։ -Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ից ես գնացել եմ աշխատելու։ Իմ առաջին մասնագիտությունը «տերմոպլաստ հաստոցի հաստոցավարն» էր։ Դրան հաջորդեց բանակը, հետո՝ ուսումը, իսկ հետո՝ պետական ծառայությունը, որտեղ աշխատել եմ մինչև 2011 թվականը։ Կյանքի մի շարք հանգամանքների բերումով ստիպված էի դուրս գալ աշխատանքից, և այդ ժամանակ սկսվեց իմ նոր կյանքը, որն…
Կարդալ ավելինԿարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Ըստ տարածված տեղեկությունների քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկան Կարեն Կարապետյանը եւ նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, այս պահին տեղեկություններ չկան նրա կարգավիճակի մասին։ Նշենք, որ գիշերը ժամը 4–ի սահմաններում իրավապահների ուղեկցությամբ նրանք դուրս էին եկել, նստել էին ոստիկանական մեքենա, սակայն ոստիկանությունը դրանից հետո որեւէ տեղեկություն չի հայտնել։ Ավելի վաղ ՝ հունիսի 17-ին Կարեն և Սամվել Կարապետյանները ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և իրենց դիտարկմամբ հայ ազգային սրբությունների և արժեքների համար …
Կարդալ ավելինԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Անդրանիկ Սիմոնյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Կարդալ ավելինՔննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ: Մասնավորապես՝ որպես առաջնահերթություն շեշտվել է ֆիլմերի ժապավենների մաքրման և թվայնացման ապահովումը։ Այցի շրջանակում Հայաստանի կինոյի…
Կարդալ ավելին«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին
Այսօր տեղի ունեցավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ տպագրված «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան հարյուր քսան տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի (ՀԱԹ) այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը։ Ողջունելով…
Կարդալ ավելինԳոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքներ
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և…
Կարդալ ավելինՄենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. Հայաստանում Իրանի դեսպան
Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի ազնիվ ժողովրդին իրենց համերաշխության և աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը», – նշել է դեսպանը։ Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանի պաշտոնական իշխանությունները դատապարտում են Իսրայելի հարձակումն Իրանի վրա և կոչ…
Կարդալ ավելինՊանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: «Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․«Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի բաղադրության կեղծիք, ինչպես նաև…
Կարդալ ավելինՀայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան
Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», – նշեց նա։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆինանսական կառույցների կողմից։ Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական…
Կարդալ ավելին